Ֆիլմեր

Կեցցե Իտալիան
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2011 |
Ծրագիր | Արտամրցութային ծրագրեր |
Պրոդյուսեր(ներ) | Օսկար Բրացցի |
Ռեժիսոր | Ռոբերտո Ռոսսելլինի |
Սցենարի հեղինակ(ներ) | Սերջո Ամիդեի, Անտոնիո Պետրուչչի, Կարլո Ալիանելլո, Լուիջի Կիարինի, Ռոբերտո Ռոսսելլինի |
Օպերատոր | Լուչանո Տրազատտի |
Երաժշտությունը` | Ռենցո Ռոսսելլինի |
Հնչյունային ձևավորող` | Էնցո Մալյի, Օսկար Սանտո |
Մոնտաժող` | Ռոբերտո Չինկուինի |
Նկարահանվել են` | Ռենցո Ռիչչի, Պաոլո Ստոպպա, Ֆրանկո Ինտերլենգի, Ջովաննա Ռալլի |
Սինոփսիս
Սիցիլիա, 1860 թ.: Ջուզեպպե Գարիբալդին Մարսալայում ափ է իջնում ու Կալատաֆիմիում` ջախջախում Բուրբոնների բանակը: Տեղացի պարտիզանների աջակցությամբ Գարիբալդիի հետևորդները հաղթահարում են նեղուցն ու առաջ շարժվում դեպի Նեապոլ` Երկու Սիցիլիաների թագավորության մայրաքաղաքը: Վոլտուրնոյի մոտ Գարիբալդին վերջնական պարտության է մատնում թագավորական զորքին: Նրա զինակիցները ձգտում են վերադառնալ Հռոմ, բայց Գարիբալդին գիտակցում է, որ պետք է լեզու գտնել Վիկտոր Էմանուելի հետ: Նրանք հանդիպում են Տեանոյում, և Գարիբալդին թագավորին է հանձնում իր պայքարի պտուղները:

Փառատոն
Ծրագրեր
Պարգևներ և ժյուրիներ
Մամուլ
Հովանավորներ