Ֆիլմեր

Ռոբերտո Ռոսսելլինի

Վերադարձ
Ռոբերտո Ռոսսելլինի

Ռոբերտո Ռոսսելլինի (1906-1977, Հռոմ)
Իտալացի ականավոր ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ռոսսելինին կինոաշխարհ մուտք գործեց 1930-ականների կեսին: 1941-ին նկարահանված նրա անդրանիկ ֆիլմը` ՙՍպիտակ նավը՚, սկիզբ դրեց ՙպատերազմական եռերգությանը՚, որը հետագայում համալրեցին ՙՕդաչուն վերադառնում է՚ (1942) և ՙԽաչով մարդը՚ (1943) ժապավենները: 1945-ը դարձավ ՙՀռոմ. բաց քաղաք՚ գլուխգործոցի և իտալական նեոռեալիզմի հիմնարար ստեղծագործության տարին, իսկ սրան հաջորդեցին ՙՊայզա՚ (1946) և ՙԳերմանիա, զրո տարի՚ (1948) ակնառու գործերը: 1950-ին ՙՍտրոմբոլի. Աստծու հողը՚ կինոնկարով սկսվեց Ռոսսելլինիի համագործակցությունը Ինգրիդ Բերգմանի հետ, մի ֆիլմ, որը հետազոտում է անհատի մենությունը նորարարական կինոլեզվով: ՙԵվրոպա 51՚ (1952), ՙՈւղևորություն Իտալիա՚ (1954), ՙԳեներալ Դելլա Ռովերե՚ (1959), ՙՀռոմում գիշեր էր՚ (1960) և ՙԿեցցե Իտալիան՚ (1961) ֆիլմերը նշանավորեցին Ռոսսելլինիի նպատակասլաց ու գրավիչ կինոուղևորության հետագա հանգրվանները: Այնուհետև նա լիովին նվիրվեց կրթական բնույթի հեռուստաֆիլմեր ստեղծելու գործին: Վերադառնալով կինո` Ռոսսելլինին նկարահանեց ՙԱռաջին տարին՚ (1974) և ՙՄեսիան՚ (1976)` երկու ֆիլմ, որոնք էլ ավելի մեծ ուժով ու համոզվածությամբ էին ներկայացնում նախկինում արդեն շոշափված խնդիրները:

Ֆիլմացանկ (ընտրանի)
Դափնե (1936, կ/մ), Այծամարդու հետմիջօրեն (1937, կ/մ), Աշխույժ Թերեզան (1939, կ/մ), Ստորջրյա ֆանտազիա (1940, կ/մ), Սպիտակ նավը (1941), Օդաչուն վերադառնում է (1942), Խաչով մարդը (1943), Հռոմ. բաց քաղաք (1945), Ցանկություն (1946), Պայզա (1946), Սեր (ՙՀրաշք՚ նովելը, 1948), Գերմանիա, զրո տարի (1948), Ստրոմբոլի. Աստծու հող (1949), Սուրբ Ֆրանցիսկոսի ծաղիկը (1950), Յոթ մահացու մեղք (ՙՆախանձ՚ նովելը, 1951), Սպանող սարքը (1952), Եվրոպա 51 (1952), Կյանքի և սիրո մասին (ՙԻնգրիդ Բերգման՚ նովելը, 1953), Դարակեսի սերեր (ՙՆեապոլ, 1943՚ նովելը, 1954), Որտե±ղ է ազատությունը… (1954), Ուղևորություն Իտալիա (1954), Երկյուղ (1954), Խարույկ ելած Ժաննա դ’Արկը (1954), Հնդկաստանը` Ռոսսելլինիի աչքերով (1959, հ/մինի սերիալ), Գեներալ Դելլա Ռովերե (1959), Հռոմում գիշեր էր (1960), Կեցցե’ Իտալիան (1961), Վանինա Վանինի (1961), Սև հոգին (1962), Ռո.Գո,Պա.Գ. (ՙԱնաղարտություն՚ նովելը, 1963), Լյուդովիկոս 14-րդի վերելքը (1966, հ/ֆ), Գործք առաքելոց (1969, հ/մինի սերիալ), Երուսաղեմից մինչև Դամասկոս (1970, վավ.), Սոկրատես (1971, հ/ֆ), Բլեզ Պասկալ (1972, հ/ֆ), Մեդիչիների դարը (1973, հ/մինի սերիալ, 3 մաս), Դեկարտ (1974, հ/ֆ), Առաջին տարին (1974), Մեսիան (1975), Բոբուր (1977, վավ.), Կոնցերտ Միքելանջելոյի համար (1977, հ/ֆ, վավ.)

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն