Նորություններ

Մրցութային ֆիլմերն ընտրված են

Վերադարձ 26 Հունիսի 2008 17:51
«Ոսկե ծիրանն» այս տարի հանդիսատեսին ներկայանում է առավել հագեցած և բազմապիսի ծրագրերով և հանդիսատեսին կինոյի լավագույն նմուշներին առնչվելու լայն հնարավորություն է ընձեռում:

Փառատոնը կներկայացնի ինչպես նորանուն, այնպես էլ հանրահայտ ռեժիսորների ստեղծագործություններ: Միայն փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 53 ֆիլմ:

«Ոսկե ծիրան» երևանյան 5-րդ միջազգային փառատոնն այս տարի ունի հետևյալ միջազգային մրցութային ծրագրերը`
1 Խաղարկային կինո /ծրագրում ներկայացված է 10 ֆիլմ/
2 Վավերագրական կինո /ծրագրում ներկայացված է 16 ֆիլմ/
3 Հայկական համայնապատկեր /ծրագրում ներկայացված է 26 ֆիլմ/

Փառատոնի արտամրցութային ծրագրերն են`
1 Երևանյան պրեմիերա
2 Հետահայաց ցուցադրություններ
3 Հարգանքի տուրք
4 Եվրոպական համայնապատկեր /Հոլանդական կինոյի օր, Ֆրանսիական կինոյի օր, Գերմանական կինոյի օր և այլն/:
5 Վավերագրական աշխարհ
6 Արաբական գիշերներ
7 Հայկական ինֆորմացիոն ծրագիր
8 «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիր

«Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում փառատոնն այս տարի կներկայացնի մեծանուն պարսիկ կինոռեժիսոր Դարիուշ Մեհրջուու, Եվրոպական կինոակադեմիայի նախագահ, գերմանացի անվանի կինոռեժիսոր Վիմ Վենդերսի, ֆրանսիացի ճանաչված կինոռեժիսոր Կատրին Բրիյայի ֆիլմերը:

«Հարգանքի տուրք» ծրագրում կցուցադրվեն Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերը:
Վիլյամ Սարոյանի հոբելյանական տարվա կապակցությամբ «Ոսկե ծիրանը» կներկայացնի Հայաստանում և արտերկրում Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր, կցուցադրվեն նաև Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը` նրա ծննդյան 70 ամյակի առթիվ:
Փառատնոը կբացի Ռոման Բալայանի «Դրախտի թռչունները», իսկ փակումը կկայանա Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմով:
Փառատոնն անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍելը:

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐ

ԱՅՍ ԳԵՂԵՑԻԿ ՔԱՂԱՔԸ, Կանադա
ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ, Իրան
ԱՄԵՆ ԻՆՉ ՆԵՐՎԱԾ Է, Ֆրանսիա
ԱՆԱՂՄՈՒԿ ԼՈՒՅՍ, Մեքսիկա
ԴՈՒՇԿԱ, Նիդեռլանդներ
ԼԵԴԻ ՋԵՅՆ , Ֆրանսիա
ՀՐԱՇԱԼԻ ՔԱՂԱՔ, Թաիլանդ
ԿԱՐՄԻՐ ԿՈՄԲԱՅՆԸ, Չինաստան
ԿԻՏՐՈՆԻ ԾԱՌ, Իսրայել
ՋՐԱՀԱՐՍԸ , Ռուսաստան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ԴԵՄՔԵՐ, Թուրքիա

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ

ԱՅՍՕՐ ՆՈՒՅՆ ՕՐՆ ԱՅԼ Է, Իսպանիա
ԱՊԱՀԱՐԶԱՆ ԱԼԲԱՆԱԿԱՆ ՁԵՒՈՎ, Բուլղարիա
ԱՐՅՈՒՆ ԵՎ ԽՈՒՆԿ , Ինդոնեզիա, Կանադա
ԻՄ ՈՒԻՆԻՓԵԳԸ , Կանադա
ԻՆՉՊԵՍ ԵՄ ԵՍ, Իտալիա
ԻՇՈՒԿԸ ԼԱՀՈՐՈՒՄ, Ավստրալիա
ԼԱՔՇՄԻՆ ԵՎ ԵՍ, Հնդկաստան
ԾԱՂԿԻ ԿԱՄՈՒՐՋԸ, Ռումինիա
ԿԱՆԱՅՔ ՇԱՏ ԲԱՆ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ, Նիդեռլանդներ
ԿԱՐՄԻՐ ՍԱՌՆԱՐԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ, Սերբիա
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, Ռուսաստան
ՍԱՀԱՐԱՆ ԱՆՑԱԾ ՄԱՐԴԸ, Կանադա
ՍԵՊՏԵՄԲԵՐՆԵՐ, Իսպանիա
ՍՅԱՆՈՍԻՍ, Իրան
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԿԱՅԱՐԱՆ , Գերմանիա
ԲՈԼԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ, Բրազիլիա

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

1937, Հայաստան-Ֆրանսիա
21-ՐԴ ԴԱՐԻ ՎԱՆԴԱԼՆԵՐԸ, Հայաստան
ԱՆՑՅԱԼԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ, Հայաստան
ԱՍՔ ՀԱՅՈՑ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ, Հայաստան
ԳԱԹԱ, Ռուսաստան
ԳԵՂԱՐԴ, Հայաստան
ԳՈՐԾԱԴԻՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, Ֆրանսիա
ԴԵՊԻ ԷՐԳԻՐ, Հայաստան
ԵՍ ԳՈՒՐՋԻԵՎՆ ԵՄ: ԵՍ ՉԵՄ ՄԱՀԱՆԱ, Ռուսաստան
ԵՐԿՐՈՐԴ ՇՈՒՆՉԸ, Ֆրանսիա
ԵՐԿՈՒ ԱԶԳԵՐԻ ՍԻՐՏԸ. ՀՐԱՆՏ ԴԻՆՔ, Թուրքիա
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԵՐ, Ֆրանսիա
ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ, Հայաստան
ԿԱՊՈՒՅՏ ԺԱՄԸ, ԱՄՆ
ԿՅԱՆՔՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ, Հայաստան
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹՌԻՉՔ. ՀՐԱՆՏ ԴԻՆՔ, Հայաստան
ՀՐԱԺԵՇՏ ՄԵՐԻՆԵԻՆ, Հայաստան
ՀՈՒԼԻՍԸ ԼՃԱՓՈՒՄ, Ֆրանսիա
ՀՈՒՅՍԻ ՔԱՄԻՆԵՐ, ԱՄՆ
Ո՞Վ Է ՄՈՆԹԵՆ, ԱՄՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ 36 ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ, Հայաստան
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԶԳԵՍՏԻ ՄԱՍԻՆ, Հայաստան
ՋՐԱՌԱՏ, ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ, Հայաստան
ՍԱՆ ՍԱՆԻՉ, Մոլդովա
ՍԵՐ ԿԱՄ... Հայաստան
ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ, Հայաստան
ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ, Հայաստան
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն