Նորություններ

“Հայկական համայնապատկեր” մրցույթի և հայկական կինոյի վիճակի մասին

Վերադարձ 12 Հուլիսի 2009 10:00
“Հայկական համայնապատկեր” մրցույթի և հայկական կինոյի վիճակի մասին

Հուլիսի 12-ին “Ոսկե ծիրան” կինոփառատոնը մամուլին ներկայացրեց 2 հայ երիտասարդ ռեժիսորների, ովքեր մասնակցում են “Հայկական համայնապատկեր” մրցույթին` Տիրան Կարապետյանին, “Լռություն” , և Արեգ Ազատյանին, “Զատկի ոտքից բռնած”, ինչպես նաև 10 տարբեր ռեժիսորների “Տաքսի “Էլի լավ ա” ֆիլմի պրոդյուսեր Արմեն Համբարձումյանին:

Արեգ Ազատյանի նկարահանած երեք ֆիլմերն էլ` “Էշը”, “Ճանճը” և “Զատկի ոտքից բռնած”-ը, նկարահանվել են իր իսկ հեղինակած պատմվածքների հիման վրա. “Վերջին ֆիլմում փորձել եմ ներկայացնել մարդ և բնություն փոխհարաբերությունները”,- ասում է Արեգ Ազատյանը:

“Տաքսի “Էլի լավ ա” ֆիլմի պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը կարծում է, որ 21-րդ դարում շատ դժվար է իրացնել ֆիլմը, իսկ որպես դեղատոմս` առաջարկում է շատ ֆիլմեր նկարահանել. “Ինչքան շատ ֆիլմ, այնքան լավ, այնքան որակյալ կլինի մեր շուկան: Հոլիվուդում ամեն օր գլուխխործոցներ չեն ստեղծվում, այնտեղ պարզապես շատ ֆիլմեր են նկարում, որոնց միջից էլ հնարավոր է դառնում լավագույնների ընտրությունը”:

Մասնագիտությամբ մաթեմատիկ Տիրան Կարապետյանն էլ մտահոգվում է, որ հայկական կինոյի վիճակը առողջ չէ, չկան մասնագետներ, դասախոսներ ու չկա կինոդպրոց, ինչն էլ թույլ չի տալիս ֆիլմերը շուկա դուրս բերել: Նրա հեղինակած “Լռություն” ֆիլմը Վրաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վրաց պետության վերաբերմունքի պատկերումն է. “Ֆիլմով ուզում եմ ցույց տալ այն մղձավանջը, որ տեղի է ունենում մեր օրերում հատկապես մեր հողից հեռու մարդկանց հետ, որոնք կտրված են ազգից և որոնց ավելի հեշտ է դառնում կտրել հայ լինելուց”, - ասում է երիտասարդ ռեժիսորը:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն