Ֆիլմեր

Հինգ կոտրված տեսախցիկ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2012

Հինգ կոտրված տեսախցիկ
Պրոդյուսեր(ներ) Քրիստին Կամդեսյու, Սերժ Գորդեյ, Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի
Ռեժիսոր Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի
Սցենարի հեղինակ(ներ) Գի Դավիդի
Օպերատոր Էմադ Բուրնաթ
Երաժշտությունը` Le Trio Joubran (Սամիր Ջուբրան, Ուիսամ Ջուբրան, Ադնան Ջուբրան)
Հնչյունային ձևավորող` Ամելի Կանինի
Մոնտաժող` Վերոնիկ Լագոարդ-Սեգո, Գի Դավիդի
 

Սինոփսիս

Երբ ծնվում է պաղեստինցի գյուղացի Էմադի չորրորդ զավակը` Ջիբրիլը, նա ձեռք է բերում իր առաջին տեսախցիկը: Բիլինում` հայրենի գյուղում, բաժանարար պատնեշ է կառուցվում, և գյուղացիները սկսում են դիմադրել որոշմանը: Ավելի քան հինգ տարի Էմադը նկարահանում է պայքարը, որն առաջնորդում են իր երկու մտերիմ բարեկամները` միաժամանակ նկարահանելով նաև, թե ինչպես է հասակ առնում Ջիբրիլը: Շատ շուտով դա անդրադառնում է ընտանիքի և նրա կյանքի վրա: Օրը ցերեկով կատարվող ձերբակալություններն ու գիշերային ստուգումները վախեցնում են ընտանիքին: Էմադի ընկերների, եղբայրների և հենց իր վրա կամ կրակում են, կամ նրանց ձերբակալում: Տեսախցիկը տեսախցիկի հետևից կամ կրակոցների բաժին է դառնում, կամ ջարդվում. յուրաքանչյուր տեսախցիկ Էմադի պատմության մի մասն է անում:

Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ, Ամստերդամի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ, 2011, միջազգային ծրագրում լավագույն վավերագրական ֆիլմի ռեժիսուրայի մրցանակ, Սանդենս ՄԿՓ, 2012

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն