Ֆիլմեր

Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի

Վերադարձ
Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի

Էմադ Բուրնաթ
Պաղեստինցի օպերատոր և լուսանկարիչ: Աշխատել է այնպիսի հեռուստաալիքների համար, ինչպիսիք են "Ալ-Ջազիրան", իսրայելական 1-ին, 2-րդ, 10-րդ ալիքները և պաղեստինյան հեռուստատեսությունը: Մշտապես համագործակցել է Reuters լրատվական գործակալության հետ, նկարահանումներ արել մի քանի վավերագրական ‎ֆիլմերի համար ("Բիլին, սեր իմ", "Պաղեստինի երեխաները", "Բացուխուփ" և "Ընդհատված հոսքեր"):

Ֆիլմացանկ
Հինգ ջարդված տեսախցիկ (2011):

 

 

 

Գի Դավիդի
Ծնվել է Յաֆֆա‎յում (Իսրայել): Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է, կինո է դասավանդում: 16 տարեկանից զբաղվում է ռեժիսորությամբ, ֆիլմեր նկարահանում և մոնտաժում: Որպես օպերատոր France 3-ի համար նկարահանել է «Համզա" և "Նարնջի օրագիրը. տոմս մեկ ուղղությամբ" ‎ֆիլմերը: Հեղինակ է նաև շատ կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի, որոնք ներկայացվել են տարբեր ՄԿՓ-երում և ֆորումներում: 2010-ին Դավիդիի առաջին լիամետրաժ ֆիլմի` "Ընդհատված հոսքերի" պրեմիերան կայացել է Երուսաղեմի ՄԿՓ-ում:

  Ֆիլմացանկ
Աշխատանքի ընթացքում (2006), Երկնային պարգև (2009), Արգելապատնեշները խորտակող կանայք (2009), Գլխավոր բառեր (2010), Ընդհատված հոսքեր (2010), Հինգ ջարդված տեսախցիկ (2011):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն