Ֆիլմեր

Կարմիր սառնարանի ճանապարհորդությունը

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2008
Ծրագիր Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Կարմիր սառնարանի ճանապարհորդությունը
Պրոդյուսեր(ներ) Լուցիան Մունտյան, Նատաշա Ստանկովիչ
Ռեժիսոր Լուցիան Մունտյան, Նատաշա Ստանկովիչ
Սցենարի հեղինակ(ներ) Լուցիան Մունտյան, Նատաշա Ստանկովիչ
Օպերատոր Լուցիան Մունտյան
Հնչյունային ձևավորող` Վլադիմիր Մորիչ
Մոնտաժող` Նատաշա Ստանկովիչ
 

Սինոփսիս

Հարի Ռայը 17-ամյա պատանի է, որն ապրում է Հիմալայան լեռներում գտնվող փոքրիկ գյուղում: Նա բեռնակիր է աշխատում իր ապրուստը և Պոխարայի կառավարման համալսարանում ուսման վարձը վաստակելու համար: Հարիին վարձում են կոկա-կոլայի հսկայական կարմիր սառնարանը մոտակա քաղաքը տեղափոխելու համար: Չորսօրյա ճանապարհորդության ընթացքում բացահայտվում է նրա ներքին կյանքը, հարաբերությունները ընտանիքի և գյուղի հետ, ինչպես նաև տեղաբնակների մշակույթն ու առօրյան: Ակնհայտ է դառնում, որ այս երիտասարդը մաքառում է երկու աշխարհի միջև` մերժելով կամ չհասկանալով սեփական մշակույթի որոշ կողմեր, միաժամանակ գործելով դրա շրջանակներում: Ճանապարհորդության իրարահաջորդ տեսարանները մեզ անձնականից տանում են դեպի ընդհանուրը` ամայի, անպտուղ լեռներից դեպի քաղաքային կյանքի իրարանցումը:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն