Ֆիլմեր

Կայատ, Անդրե

Վերադարձ
Կայատ, Անդրե

Կայատ, Անդրե

Անդրե Կայատ (Ծնվել է 03.02.1909 Կարակասոնում, Աուդ, Լանգեդոկ-Ռուսսիլլոն, Ֆրանսիա, մհացել է 06.02.1989, Փարիզում, Ֆրանսիա:)
Անդրե Կայատն իրավաբան էր, որ ոգևորված էր հայրենի Ֆրանսիայի հասարակական և բարոյական վիճակի մասին իր կարծիքը կինոյի միջոցով արտահայտելու գաղափարով: Նա որոշեց ռեժիսոր դառնալ 30-ականների կեսին և թողնելով իրավաբանությունը` սկսեց աշխատել որպես սցենարիստ: Նրա առաջին սցենարը Allegret's Entree des Artistes (1938) ֆիլմի համար էր: Մի քանի տարի անց նա ստեղծում է իր ռեժիսորական դեբյուտը` միաժամանակ շարունակելով գրել իր բոլոր սցենարները: Նրա բարձրագույն նպատակին հավատարիմ մնացած հետագա ֆիլմերն ավելի շատ գաղափարներն արտահայտում են արտիստիկ բովանդակության մեջ: Նրա ֆիլմերից շատերը, ինչպես Le Dossier Noir (1955) and Nou Sommes Tous des Assassins (1957) սուր քննադատության են ենթարկում Ֆրանսիական դատական համակարգը: Եթե Կայատը չի ստեղծում հասարակական քննադատություն, ապա դիմում է ռոմատիկ ֆիլմերի` բացահայտելու սիրո տարբեր կողմերը: Նրա լավագույն գործերի շարքում է Les Amants de Verone, Ռոմեո և Ջուլիետի նոր մեկնաբանությունը:

Ֆիլմոգրաֆիա
Կեղծ տանտիրուհին (1942), Կանացի երջանկություն (1943), Պիեռ և Ժան (1943), Վերջին պեննին (1946), Ամպերի երգը (1946), Roger la Honte (1946), Ռոժեի վրեժը (1946), Անհայտ երգիչը (1947), Խաղաքարտերի տակ (1948), Վերոնայի սիրահարները (1949), Վերադարձ դեպի կյանք (1949, segment " Le retour de tante Emma"), Արդարությունը կատարվեց (1950), Մենք բոլորս մարդասպաններ ենք (1952), Հեղեղից առաջ (1954), Սև գործ (1955), Ակն ընդ ական (1957), Երկկողմանի հայելին (1958), Անցում Ռեյնի վրայով (1960), Ամուսնական կյանք (1963), Սուր և կշեռք (1963), Ամուսնության անատոմիա` իմ օրերը Ժան-Մարկի հետ (1964), Ամուսնության անատոմիա` իմ օրերը Ֆրանսուայի հետ (1964), Թակարդ Մոխրոտի համար (1965), Ռիսկային գործ (1967), Կատմանդուի ճանապարհները (1969), Մեռնել սիրուց (1971), Առանց ծխի կրակ չկա (1973), Դատավճիռ (1974), Ամեն մեկին իր դժոխքը (1977), Ի շահ պետությանը (1978), Սերը հարցականի տակ է (1978), La faute, (1980, TV), Սատանայի իրավաբանները (1981, TV), Des yeux pour pleurer (1982, TV), Retour Ո Cherchell (1983, TV).

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն