Ֆիլմեր

Յան Կունեն

Վերադարձ
Յան Կունեն

Յան Կունեն (ծն. 1964, Ուտրեխտ, Նիդերլանդներ)
Ավարտելով Նիսի դեկորատիվ արվեստի դպրոցը, որտեղ էլ նկարահանել է իր առաջին կարճամետրաժները, որպես օպերատորի օգնական և ռեժիսոր աշխատել է մի շարք տեսաֆիլմերի և վավերագրական ժապավենների վրա: 1989-ին ուշադրություն է գրավել "Ժիզել Կերոզեն" ֆիլմով, որն Ավորիազի ֆանտաստիկ կինոյի փառատոնում Մեծ մրցանակի է արժանացել որպես լավագույն կարճամետրաժ: 1990-ականների սկզբին արդյունավետորեն աշխատել է գովազդի ոլորտում և նկարահանել մեծ ճանաչում գտած ևս երկու կարճամետրաժ` "Vibroboy"-ը և "Վերջին Կարմիր գլխարկը"` Էմանյուել Բեարի մասնակցությամբ: 1996-ին ասպարեզ է հանել իր առաջին խաղարկային ֆիլմը` յուրահատուկ ու դաժան "Դոբերմանը"` Վենսան Կասելի գլխավոր դերակատարմամբ: Ապա ճանապարհորդել է Մեքսիկայում և Պերուում` խորանալով այս երկրների տեղական մշակույթի մեջ: 2004-ին վերադարձել է մեծ էկրան "Բլուբերի" պսիխոդելիկ վեսթերնով, որը Ժան-Միշել Շառլյեի և Ժան Մոբյուս Ժիրոյի հայտնի կոմիքսի էկրանացումն է` դարձյալ Վենսան Կասելի գլխավոր դերակատարմամբ: Կենտրոնական Ամերիկայի ավանդական բժշկության ուսումնասիրությունը նույն տարի շարունակել է "Այլ աշխարհներ" վավերագրական ֆիլմով: Այնուհետև մուտք է գործել մի նոր աշխարհ իր "99 ֆրանկ" կատակերգությամբ, որը կծու երգիծանք է գովազդի աշխարհի մասին, ըստ Ֆրեդերիկ Բեգբեդերի բեսթսելերի:

Ֆիլմացանկ
Ժիզել Կերոզեն (1989), Պայթուցիկի դար (1990), Կապիտան X (1994), Vibroboy (1994), Վերջին Կարմիր գլխարկը (1996), Դոբերման (1997), Ապօրինածիններ (2002), Բլուբերի (2004), Այլ աշխարհներ (2004), Դարշան. գրկախառնություն (2005), 99 ֆրանկ (2007), 8 (ՙՓանշին Բեկայի պատմությունը՚ նովելը, 2008), Կոկո Շանելը և Իգոր Ստրավինսկին (2009)

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն