Ֆիլմեր

Դժազգա, Դագմարա

Վերադարձ
Դժազգա, Դագմարա

Դժազգա, Դագմարա

Դագմարա Դժազգա (ծն. 1968, Լեհաստան)
Լեհական հեռուստատեսության լրագրող և հաղորդավար, աշխատում է Կատովիցեի կինոտուդիայում: Բազմաթիվ ռեպորտաժների և վավերագրական ժապավենների հեղինակ է, որոնց թվում են Ռոման Տոտենբերգի սենտիմենտալ ճանապարհորդությունը, Բոբրեկ Դանսը կամ «Պաննա Մարիան. ռահվիրաներ և հետնորդներ»-ը: 2003-ին արժանացել է Circom Regional-ի` Հանրային հեռուստատեսությունների միջազգային փառատոնի (Իտալիա) Մեծ մրցանակին վավերագրության ժանրում և Լոձի ԶԼՄ-ների 12-րդ լեհական փառատոնի «Ճերմակ կոբրա» մեծ մրցանակին: Նրա վավերագրական աշխատանքները ներկայացվել են Լեհաստանի շատ փառատոներում և ԱՄՆ-ում: Դժազգան եղել է Circom Regional-ի միջազգային մրցույթի ժյուրիում (Իռլանդիա, 2004, Դանիա, 2005) ինչպես նաև Ելենյա Գուրայի և Տարնուվի անկախ տեսաֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմում: Լեհ լրագրողների ընկերակցության և Սիլեզիական 44-ի կինոմիության անդամ է:

Ֆիլմացանկ
Պեկին 2008 (2008):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն