Ֆիլմեր

Փախուստ "Ազատություն" կինոթատրոնից

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2011
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Փախուստ "Ազատություն" կինոթատրոնից
Պրոդյուսեր(ներ) Անջեյ Սոլտիշիկ
Ռեժիսոր Վոյչեխ Մարչևսկի
Սցենարի հեղինակ(ներ) Վոյչեխ Մարչևսկի
Օպերատոր Եժի Ժելինսկի
Երաժշտությունը` Զիգմունտ Կոնեչնի
Հնչյունային ձևավորող` Մարիուշ Կուչինսկի, Յոաննա Նապերալսկա
Մոնտաժող` Էլժբետա Կուրկովսկա
Նկարահանվել են` Յանուշ Գայոս, Զբիգնև Զամախովսկի, Տերեսա Մարչևսկա, Պյոտր Ֆրոնչևսկի, Վլադիսլավ Կովալսկի, Միխալ Բայոր, Յան Պեշեկ, Եժի Բինչիցկի, Արթուր Բարչիշ
 

Սինոփսիս

Ֆիլմը նկարահանվել է Լեհաստանի կոմունիստական վարչակարգի վախճանից անմիջապես առաջ: Գլխավոր հերոսը գավառական գրաքննիչ է` մի հոգնած, անփույթ, միայնակ մարդ, որի կինն արդեն վաղուց է հեռացել: Նրա համար գրաքննությունը և արվեստ է, և խաղ, բայց նա դրանից հաճույք չի ստանում: Գրաքննիչի աշխատավայրի դիմացի մայթին գտնվող ՙԱզատություն՚ կինոթատրոնում ՙԱրշալույս՚ վերնագրով լեհական սենտիմենտալ մելոդրամի ցուցադրության ժամանակ դերասաններն ապստամբում են և հրաժարվում իրենց ռեպլիկներն ասել: Անիշխանություն է, և քանի որ գրաքննիչն ի վիճակի չէ վերահսկել իրադրությունը, բարձրաստիճան կուսակցական պաշտոնյաներ են կանչվում: Ի վերջո, մի կինոքննադատ նկատում է, որ իրավիճակը հիշեցնում է Վուդի Ալենի ՙԿահիրեի ալ վարդը՚ և ֆիլմի ժապավենն է բերում ցուցադրելու: Պաշտոնյաները զարմանքով դիտում են ֆիլմը` մինչև որ մի ուրիշ խառնաշփոթ է սկսվում. երկրորդ պրոյեկտորը պատահաբար միանում է, և ՙԱլ վարդի՚ վրայից ՙԱրշալույսն՚ է ցուցադրվում:

Մրցանակներ
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ` դերասան Զբիգնև Զամախովսկուն (1991), Գլխավոր մրցանակ (Ավորիասի ՄԿՓ, 1992), Լավագույն ֆիլմի մրցանակ, Լավագույն գլխավոր դերակատարման մրցանակ` Յանուշ Գայոսին (Բուրգոսի ՄԿՓ, 1994)

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն