Նորություններ

“Ոսկե ծիրան” կինոփառատոնն այս տարի կբացվի Ռոման Բալայանի “Դրախտի թռչուններ”

Վերադարձ 13 Հուլիսի 2008 17:53
“Ոսկե ծիրան” կինոփառատոնն այս տարի կբացվի Ռոման Բալայանի “Դրախտի թռչուններ” “Ոսկե ծիրան” կինոփառատոնն այս տարի կբացվի Ռոման Բալայանի “Դրախտի թռչուններ” ֆիլմով:Ֆիլմը վերջերս ներկայացվեց Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցույթային ծրագրում: “Դրախտի թռչուններ” ը նկարահանվել է Ռուստամ Իբրահիմբեկովի սցենարի հիման վրա, անվանի դերասանների`Օլեգ Յանկովսկու և Օկսանա Ակինշինայի, ինչպես նաև Եգոր Պազենկոյի և Անդրեյ Կուզիչի մասնակցությամբ:

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Ռոման Բալայանն ու ֆիլմի պրոդյուսեր` Օլեգ Կոխան:Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սիրով նշեց, որ Ոսկե ծիրան 1-ին կինոփառատոնի բացումը նույնպես եղավ Ռոման Բալայանի ֆիլմի ցուցադրությամբ և դա համարեցին բարի սկիզբ: Ռոման Բալայանը ողջունեց փառատոնը , գնահատելով կազմակերպիչնրի նվիրվածությունն իրենց գործին: Համեմատելով խորհրդային ժամանակների կինոն այսօր ստեղծվող ֆիլմերի հետ ,նշեց, որ նախկին խորհրդային միության ոչ մի երկրում ետխորհրդային ժամանակաշրջանում դեռևս ոչ մի գլուխգործոց չի ստեղծվել: “Փառատոնի բացման համար իմ ֆիլմը բավականին համեստ է”,- ասաց Ռոման Բալայանը, սակայն կինոգետ, “Ոսկե ծիրանի” ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ Ռոման Բալայանի “Դրախտի թռչուններ” ֆիլմն արժանի սկիզբ է 5-րդ “Ոսկե ծիրան” փառատոնի համար:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն