Նորություններ

ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Վերադարձ 23 Հունիսի 2012 15:21
ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Հունիսի 15-ին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը մամլո ասուլիսով ներկայացրեց այս տարվա ֆիլմերի մրցութային ծրագրերը: «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրը կպահպանի ավանդական 4 մրցույթները. ներկայացված 1250 հայտերից ընտրված մոտ 90 Ֆիլմերը կներկայացվեն Խաղարկային, Վավերագրական, «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) և «Հայկական համայնապատկեր» բաժիններում: Նշենք, որ Հայկական համայնապատկեր ծրագիրն այս տարի իր հերթին բաժանված է երկու` խաղարկային և վավերագրական ենթաբաժինների:

Կինոփառատոնի ծրագրերի տնօրենը` Միքայել Ստամբոլցյանը, ներկայացրեց խաղարկային ֆիլմերի ծրագիրը:

Խաղարկային մրցույթում ներկայացված են հետևյալ ֆիլմերը.

«Հեռվից սիրուն է երևում» (“It Looks Pretty from a Distance”), ռեժ.`Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ, (Լեհաստան, 2011թ.)

«Ապրել» (“Living”), ռեժ.` Վասիլի Սիգարև (Ռուսաստան, 2011թ.)

«Քույրը» (“Sister”), ռեժ.` Ուրսուլա Մեյեր, (Շվեյցարիա/Ֆրանսիա, 2011թ.)

«Կրկնակի քայլեր» (“The Double Steps”), ռեժ.` Իսակի Լակուեստրա, (Իսպանիա/Շվեյցարիա, 2011թ.)

«Ապագան ձգվում է հավերժ» (“Future Lasts forever”), ռեժ.` Օսջան Ալպեր (Թուրքիա, 2011թ.)

«Գերեզմանապահի դուստրը» (“Graveyard Keeper's Daughter”), ռեժ.` Կատրին Լաուր (Էստոնիա, 2011թ.)

«Իշխանավորը» (“The Minister”), ռեժ.` Պիեռ Շյոլեր (Ֆրանսիա, 2011թ.)

«Ամառ» (“Verano”), ռեժ.` Խոսե Լուիս Տորես Լեյվա (Չիլի, 2011թ.)

«Մշուշում» (“In the Fog”), ռեժ.` Սերգեյ Լոզնիցա, (2012 թ.)

«Բացահայտված անմեղ ստեր» (“Off White Lies”), ռեժ.` Մայա Քենիգ

«Չորս արև» (“Four Suns ”), ռեժ.`Բոհդա Սլամա

«Ալցհայմեր» (“Alzheimer”), ռեժ.`Ահմադ Ռեզա Մոթամեդի


Նշենք, որ Պիեռ Շոլլերի «Նախարարը» և Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմերը Կաննի փառատոնի ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակակիրներ են` համապատասխանաբար` 2011 և 2012թթ.:


Վավերագրական ֆիլմերի մրցույթում այս տարի ներկայացված է 12 ֆիլմ, որոնք ներկայացրեց Կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը: Ծրագրում, մասնավորապես, կմրցեն հետևյալ ֆիլմերը.

«Հինգ ջարդված տեսախցիկ» (“5 Broken Cameras”), ռեժ.` Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի (Պաղեստին/ Իսրայել/Ֆրանսիա, 2011թ.)

«Հետ` դեպի հրապարակ», (“Back to the Square”), ռեժ.` Պետր Լոմ, (Նորվեգիա/Կանադա, 2011թ.)

«Բախմարո», (“Bakhmaro”), ռեժ.` Սալոմե Ջաշի (Գերմանիա/Վրաստան, 2011)

«Հեռու-հեռավոր կյանք» (“Life, A Long Way Away”), ռեժ.` Մարկ Վեյմյուլեր (Ֆրանսիա, 2011)

«Տղամարդկանց դպրոց», (“Men's School”), ռեժ.` Տոմմազո Կոտրոնեի, (Իտալիա, 2011)

«Խխունջի մոլորակ», (“Planet of Snail”), ռեժ.` Սըն-Յուն Յի, (Կորեա/Ֆինլանդիա/Ճապոնիա, 2011թ.)

«Հատուկ չվերթ», (“Special Flight”), ռեժ.` Ֆերնան Մելգար, (Շվեյցարիա, 2011թ.)

«Կավե օրագրեր» (“The Clay Diaries”), ռեժ.` Իսակի Լակուեստա, (Իսպանիա/Շվեյցարիա, 2011թ.)

«Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին», (“The Tundra Book. A Tale of Vukvukai, the Little Rock”) ռեժ.` Ալեքսեյ Վախրուշև (Ռուսաստան, 2011)

«Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» (“With Fidel Whatever Happens”) ռեժ.` Գորան Ռադովանովիչ, (Սերբիա, 2011թ.)

«Վերամշակելով կյանքը. աղբի մեջ Դոստոևսկի գտա» (“Recycling Life - I Found Dostoyevsky in the Garbage”), ռեժ.` Էնիս Ռըզա, (Թուրքիա, 2011)

“Donkeymentory”, ռեժ.` Արման Երիցյան, (Հայաստան, 2012)


«Հայկական համայնապատկեր» մրցույթը, որ ներկայացնում է հայազգի ռեժիսորների ֆիլմերը, կներկայացնի 6 լիամետրաժ խաղարկային, 5 կարճամետրաժ խաղարկային, 15 վավերագրական ֆիլմ: Ծրագիրը ներկայացրեց ծրագրի համադրողը` կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը.


«Հայկական համայնապատկեր». Լիամետրաժ խաղարկային.

«Նանա», ռեժ. Վալերի Մասադյան, (Ֆրանսիա, 2011)

«Ժաննան և ձայները», ռեժ. Միքայել Վաթինյան, (Հայաստան, 2011)

«Եթե բոլորը» ռեժ.` Նատալյա Բելյաուսկենե, (Հայաստան, 2012թ.)

«Հոբելյանական հաճախորդը», ռեժ. Արա Երնջակյան, (Հայաստան, 2011)

«Ես եմ», ռեժ.` Վահագն Գրիգորյան, (Հայաստան, 2012)

«Իմ փոքրիկ իշխանը», ռեժ.` Արմեն Ռոնով, (Ֆրանսիա/Հայաստան, 2012թ. )


«Հայկական համայնապատկեր». Կարճամետրաժ խաղարկային.

«Եվս երկու քայլ» (Just Two Steps Too), ռեժ.` Ավո Կապրիելյան, (Սիրիա, 2011)

«Վատ հայրը», (Bad Father), ռեժ.` Տիգրան Ավետիքյան, (Ֆրանսիա, 2011)

«Պոլիս», ռեժ.` Էրիկ Նազարյան, (Թուրքիա, 2011)

«Յոթերորը» (Il Settimo), ռեժ.` Լուսկա Խալափյան, (Ֆրանսիա, 2011)

«Որդու ծննդյանը սպասող հյուսնը», ռեժ.` Նարինե Մալյան, (Հայաստան, 2012)


«Հայկական համայնապատկեր». Վավերագրական

«Վենետիկ. ջրի երեսին», ռեժ.` Տատյանա Դանիլյանց, (Ռուսաստան 2012)

«Հայկական հաց» ռեժ.`Արմեն Գասպարյան, (Գերմանիա/Ռուսաստան, 2011)

«Տատիկին դաջվածքները», ռեժ.` Սյուզան Խարտալյան, (Շվեդիա, 2011)

«Ուղևորություն. Ամասիա» ռեժ.` Ռենդի Բել, Էրիկ Վ. Խաչիկյան, (ԱՄՆ/Հայաստան/Թուրքիա. 2011)

«Առնո» Arno ռեժ.` Էդուարդ Համբարձումյան, (Ռուսաստան, 2012)

«Հայկական արձագանքներ» Armenian Echoes ռեժ.` Հակոբ Գուդսուզյան, (Հայաստան/Կանադա, 2012)

«Արզուման» ռեժ.` Անետա Օհանջ, (Հայաստան, 2012)

«Արմինեն և լեդի Մակբեթը» ռեժ.` Միշա Ղազարյան, (Հայաստան, 2012թ.)

«Ինձ աշուղ են ասում» ռեժ.` Արթուր Խուդոյան, (Հայաստան, 2012թ.)

«Կոստան Զարյան. հայ գրականության միայնակ հոգին» ռեժ.` Հայկ Կբեյան, (Հայաստան, 2011)

«Երկու ճանապարհ» ռեժ.` Վահե Յան, (Հայաստան, 2011)

«Կոշիկներս Պոլիս ձգեցի» ռեժ.` Նիկոլ Պեզճյան, (Հայաստան/Լիբանան/Թուրքիա, 2012)

«Քաղաքում շատ շներ կան» ռեժ.` Գոռ Մարգարյան, (Հայաստան/Գերմանիա, 2012)

«Նոր Ջուղա. Լինել... » ռեժ.` Արսեն Գասպարյան, (Հայաստան, 2012)

«Տղաներիս հետ միասին» ռեժ.` Տարոն Պետրոսյան, (Հայաստան, 2011)

«Հայկական ռապսոդիա» ռեժ.` Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան, Գարի Կանանյան

«Սարե-ճանապարհորդություն», ռեժ.` Աննա Տերյան, (Ֆրանսիա/ԱՄՆ, 2012)

Ընդամենը 2-րդ անգամ իրականացվող «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրին այս տարի մասնակցության շուրջ 700 հայտ է ներկայացվել, որոնցից միայն 36-ը կմասնակցեն մրցույթին: Ծրագրի ղեկավար, կինոռեժիսոր Արամ Շահբազյանը ներկայացրեց ընտրված ֆիլմերը.

«1937» (1937), ռեժ.` Սվետոզար Գոլովլյով (Ռուսաստան, 2011)

«Հինգ ֆունտ» (5 Pounds), ռեժ.` Մոհամեդ Ադիբ, (Եգիպտոս, 2011)

• «Գդալի մասին» (About a Spoon), ռեժ.` Ֆիլիպ Լամենշ, (Բելգիա, 2011)

• «Արմադինգեն» (Armadingen), ռեժ.` Ֆիլիպ Քեսբորեր, (Գերմանիա, 2011)

«Ցուրտ հունվար» (Cold January), ռեժ.` Ռոմանի Սաադ, (Եգիպտոս, 2011)

«Հայրիկը, Լենինը և Ֆրեդին» (Dad, Lenin and Freddy), ռեժ.` Ռինիո Դրագասակի, (Հունաստան, 2011)

«Երազորսիչը» (Dreamcatcher), ռեժ.` Լեո Մեդար, (Բելգիա, 2011)

«Տատիկը պիտի չորանա» (Grandma Must Get Dry), ռեժ.` Ալֆրեդո Կովելլի, (Իտալիա, 2011)

«Հենց հիմա չեմ կարող» (I Can't Right Now), ռեժ.` Ռոզեր Ագուիլար,

«Ճիշտ ժամանակին» (In the Nick of Time), ռեժ.` Դավիթ Մ.Լորենց, Դարյա Պիլց, (Գերմանիա, 2011)

«Պատահական միջադեպի աննշան մանրմասները» (Insignificant Details Of The Accidental Episode), ռեժ.` Միխայիլ Մեստեցկի, (Ռուսաստան, 2011)

«Jam», ռեժ.`Բենխամին Ռոխո, (Չիլի, 2011)

«Անվերադարձ ուղևորություն. վերջին կանգառը` Ֆրնկֆուրտի օդանավակայան» (Journey of No Return - Last stop Frankfurt Airport), ռեժ.` Գուցլու Յաման, (Գերմանիա/Թուրքիա, 2010)

«Միայն երեքով» (Just the Three of Us), ռեժ.` Ջամպիետրո Բալիա, (Էստոնիա, 2011)

«Կյանքը գեղեցիկ է #1» (Life Is Beautiful # 1), ռեժ Երոեն Բերքվենս, Մարկ դե Քլոե, (Հոլանդիա, 2011)

«Միրզայի ծննդյան օրը» (Mirza's Birthday), ռեժ.` Կոտե Ճլաիձե, (Վրաստան, 2011)

«Բացում» (Overture), ռեժ.` Դան Սաչար, (Իսրայել, 2011)

«Արտացոլանք» (Reflections), ռեժ.` Խուան Լոպես Սալվատիերրա, (Իսպանիա, 2011)

«Կոշիկ» (Shoes), ռեժ.` Կոստա Ֆամ, (Ռուսաստան/Բելառուս/Լեհաստան/Չեխիայի հանրապետություն/Ֆրանսիա, 2012)

«Լուռ գետը» (Silent River), ռեժ.` Անկա Միրունա Լըզըրեսկու (Գերմանիա/Ռումինիա, 2011)

«Սոռո-Լումե» (Soro-Lume), ռեժ.` Անաստասիա Զուբովա, Ալլա Լիմանսկայա, (Մոլդովա/Ռուսաստան, 2011)

«44-րդ կայարան» (Station 44), ռեժ.` Ֆարշիդ Ախլաղիփուր (Իրան, 2011)

«Tapperman» ռեժ.` Աՙլբերտո Մերոնի, (Շվեյցարիա, 2012)

«Անցում» (Crossing), ռեժ.` Բրյունո Դըվիլ, (Շվեյցարիա, 2012)

«Առաջին կտրվածքը» (The First Cut), ռեժ.` Թալուլահ Հ. Շվաբ, (Հոլանդիա, 2011)

«Իջանցք» (The Hatch), ռեժ.` Մայք Ահերն, Լինդա Լաֆման, (Իռլանդիա, 2011)

«Անգլուխ սիրեկանը» (The Headless Lover), ռեժ.` Քիմ Լյուսգորդ Անդերսեն, (Դանիա, 2011)

«Ծածուկ ժպիտը» (The Hidden Smile), ռեժ.` Վենտուրա Դուռալ, (Իսպանիա, 2011)

«Բացակա հայացքներ» (The Missing Looks), ռեժ.` Դամիան Դիոնիսիո, (Արգենտինա, 2012)

«Ուղևորությունը» (The Trip), ռեժ.` Սիմաո Կայատե, (Պորտուգալիա/ԱՄՆ, 2011)

«Պատրվակներ» (Under the Colours), ռեժ.` Էսմայիլ Մոնսեֆ, (Իրան, 2012)

«Վերջում էլ երեխաներին կերանք» (We Ate the Children Last), ռեժ.` Էնդրյու Չիվիդիֆո

«Երբ մեռնենք գիշերը» (When We Die At Night), ռեժ.` Էդուարդու Մուրուտո, (Բրազիլիա, 2011)

«Սպիտակ» (White), ռեժ.` Կանչան Գհոշ, (Հնդկաստան, 2011)

«Ձմռան գորտ» (Winter Frog), ռեժ.` Սլոնի Սոու, (Ֆրանսիա, 2011)

«Ես էլ» (Me Too), ռեժ.` Լիլիթ Մովսիսյան, (Հայաստան, 2012)


Ժյուրիի կազմը

Խաղարկային ֆիլմերի միջազգային ծրագրի ժյուրին կազմը կգլխավորի աշխարհահռչակ կինոռեժիսոր, Կաննի փառատոնի մրցանակակիր և 2011թ. ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն:

Ժյուրիի կազմը.

Շառլ Տեսոն (կինոքննադատ, Ֆրանսիա)

Ֆրեդ Կելեմեն (կինոքննադատ, Գերմանիա)

Հանուս Կազդա (կինոքննադատ, Լեհաստան)

Ռոլանդ Ղազարյան (հնչյունային ռեժիսոր)

Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը կղեկավարի ռուս անվանի վավերագրող Մարինա Ռազբեշկինան:

Ժյուրիի կազմը.

Անտոնիո Դելգադո, (ռեժիսոր/պրոդյուսեր, Իսպանիա)

Նանա Ջանելիձե (ռեժիսոր/սցենարի հեղինակ, Վրաստան)

Ցվետանա Պասկալևա (ռեժիսոր, Բուլղարիա)

Նունե Սարգսյան (լրագրող/պրոդյուսեր, Հայաստան)

«Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրիի կազմը.

Լի Սանգ Յոնգ (փառատոնային ղեկավար. Հարավային Կորեա)

Էմիլիա Հավիրովա (կինոքննադատ. Չեխիայի հանրապետություն)

Վալերի Բալայան (կինոռեժիսոր. Ռուսաստան)

Ադելինա ֆոն Ֆուրցենբերգ (պրոդյուսեր. Շվեյցարիա)

Սիտորա Ալիևա (փառատոնի տնօերն. Ռուսաստան)

Վիգեն Բերբերյան (գրող. ԱՄՆ)

Կարճամետրաժ ֆիլմերի «ԿՈՐԻԶ» մրցութային ծրագրի ժյուրիի կազմը.

Ալյոնա Շումակովա (Իտալիա)

Ալեքսեյ Մեդվեդև, (Ռուսաստան)

Տորուն Նյեն (Նորվեգիա)

ՖԻՊՐԵՍԻ (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա) ժյուրիի կազմը.

Մարգարիտա Շապատե Լոպեզ (Իսպանիա)

Ժոաո Անտունես (Պորտուգալիա)

Գարեգին Զաքոյան (Հայաստան)

ԷԿՈՒՄԵՆԻԿ ժյուրիի կազմը.

Քրիստին Գրինուեյ

Ռիկարդո Ռուիզ դե լա Սերնա

Գևորգ Սարոյան

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն