Ֆիլմեր

Կոմս Շահբազյան

Վերադարձ

Կոմս Շահբազյան

Սերլիի  և  Բիայնայի՝ երկու  զավակների հայր  Կոմս  Շահբազյանն  ապրում  և  աշխատում է Բրյուսելում:  Ինքնուս լինելով՝   հեղինակել է  «Անվերնագիր»  և  «Y.U.L.» կարժամետրաժ ֆիլմերը սեփական սցենարներով:  Երկուսն էլ նկարահանվել են 2000-ին Նյու Յորքում: «Y.U.L.»-ը 2002-ին ցուցադրվել է Վենետիկի ՄԿՓ-ում: 2006-ին Կոմս Շահբազյանը Երևանում  նկարահանել  է  «Այստեղ՝ ներքևում» վավերագրական կինոնկարը, որը ներկայացվել  է  տարբեր  կինոփառատոներում,  ներառյալ՝  Փարիզի Cinéma  du Réel-ը և Նիոնի Visions du Réel-ը:  Ռեժիսորի վերջին աշխատանքը՝ «Ռիթմ  և  ընդմիջումներ»-ը, նկարահանվել  է  2014-ին Բեռլինում: Ֆիլմն էկրան  կբարձրանա 2016-ին:

 

Ֆիլմացանկ

Շարունակելի (2001), Անվերնագիր (2002), Y. U. L. (2002), Այստեղ` ներքևում (2010), Ռիթմ և ընդմիջումներ (2016):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն