
Փոխարքաները
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2011 |
Ծրագիր | Արտամրցութային ծրագրեր |
Պրոդյուսեր(ներ) | Էլդա Ֆերրի |
Ռեժիսոր | Ռոբերտո Ֆաենցա |
Սցենարի հեղինակ(ներ) | Ֆրանչեսկո Բրունի, Ռոբերտո Ֆաենցա, Ֆիլիպպո Ջենտիլի, Անդրեա Պորպորատի |
Օպերատոր | Մաուրիցիո Կալվեզի |
Երաժշտությունը` | Պաոլո Բուոնվինո |
Մոնտաժող` | Մասսիմո Ֆիոկկի |
Նկարահանվել են` | Ալեսսանդրո Պրեցիոզի, Լանդո Բուցցանկա, Քրիստիանա Կապոտոնդի |
Սինոփսիս
Իսպանացի Վիսերեների հետնորդների` իշխանության ծարավով բռնված ազդեցիկ ու անգութ Ուձեդա ընտանիքի ոդիսականն է, որն արտացոլում է իտալական հասարակության ու քաղաքական կյանքի արատները: Դեպքերը ծավալվում են 1850-ից մինչև 1882 թվականն ընկած ժամանակահատվածում` Իտալիայի վերամիավորման համար մղված կռիվների ընթացքում: Ֆիլմում իսկույն ևեթ ի հայտ են գալիս ոչ միայն պերճանքն ու փայլը, այլև ամբարտավանությունն ու տառապանքը: Իշխանուհի Թերեզայի մահն առիթ է դառնում, որպեսզի ընտանիքի անդամներն ի մի գան: Ուձեդաների վերջին ժառանգի` երիտասարդ Կոնսալվոյի աչքերով մենք բացահայտում ենք ընտանեկան գաղտնիքներ ու խարդավանքներ, գերդաստանի անդամների բարդ անհատականությունները, որոնց բոլորին իշխում են մեծ մոլուցքներն ու կրքերը: Հակառակ հոր կամքին` Կոնսալվոն դիմում է ծայրահեղ քայլի և կյանքի մեծ դաս առնում:
Մրցանակներ
ՙԴոնատելլոյի ՙԴավիթ՚` լավագույն նկարչական ձևավորման, զգեստների, դիմահարդարանքի և սանրվածքների համար (Իտալիա, 2008), ՙԱրծաթե ժապավեն՚` լավագույն նկարչական ձևավորման համար (Իտալիայի կինոլրագրողների ազգային միավորման մրցանակաբաշխություն, 2008)
