Ֆիլմեր

Ռոբերտո Ֆաենցա

Վերադարձ
Ռոբերտո Ֆաենցա

Ռոբերտո Ֆաենցա (ծն. 1943, Թուրին, Իտալիա)
1968-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը` ՙՈւժգնացումը՚, որը միջին խավի ներկայացուցիչ հոր ու հիպի որդու հարաբերությունների միջոցով նկարագրում է իշխանության տարբեր կողմերը: Բողոքն ու քննադատական շունչը ներկա են նաև Ֆաենցայի հաջորդ` ՙH2S՚ ֆիլմում (1969), որը գրաքննության հետ կապված մեծ խնդիրներ առաջացրեց: 1977-ին նկարահանված ՙԱռա’ջ, Իտալիա՚-ն, ընդգրկելով երկրի պատմության մոտ երեք տասնամյակ, քաղաքական իշխանության կծու երգիծանք է: Չնայած հաջողությանը, ֆիլմն ավելի քան տասնհինգ տարի մնաց գրաքննչական արգելքի տակ: 1980-ին, ՙՓրկվիր, եթե ուզում ես՚ ֆիլմից հետո, Ֆաենցան համարվեց քաղաքականապես անպատշաճ ռեժիսոր և ստիպված էր աշխատել Իտալիայի սահմաններից դուրս: Էսսեների ու գրքերի հեղինակ է: Վերադառնալով Իտալիա` նա սկսեց դասավանդել Պիզայի համալսարանում: 1993-ին նկարահանած ՙԿետաձկան փորում ապրող Հովնանն՚ արժանացավ ՙԴոնատելլոյի ՙԴավիթ՚ մրցանակի` լավագույն ռեժիսորական աշխատանքի և երաժշտություն համար: Անտոնիո Տաբուկկիի վեպի հիման վրա 1996-ին Ֆաենցան ստեղծեց ՙՊերեյրայի օգնությամբ՚ ֆիլմը: 1999-ին ասպարեզ եկավ ՙԿորած սիրեկանը՚` հրեաների և պաղեստինցիների շարունակվող բախման մասին: 2002-ին միջազգային ճանաչման արժանացավ Ֆաենցայի ՙՎերցրու իմ հոգին՚ աշխատանքը: ՙԱրևի լույսով՚ (2005) ֆիլմը ներկայացնում է 1993-ին մաֆիայի կողմից Պալերմոյում սպանված քահանայի կյանքի պատմությունը: ՙՓոխարքաները՚ (2007) Ֆեդերիկո Դե Ռոբերտոյի վեպի էկրանացումն է:

Ֆիլմացանկ
Ուժգնացում (1968), H2S (1969), Առա’ջ, Իտալիա (1977, վավ.), Փրկվիր, եթե ուզում ես (1980), Ոստիկան սպանողը (1983), Իմ սիրելի դոկտոր Գրեսլեր (1990), Կետաձկան փորում ապրող Հովնանը (1993), Պերեյրայի օգնությամբ (1996), Մարիաննա Ուկրիա (1997), Կորած սիրեկանը (1999), Վերցրու իմ հոգին (2002), Արևի լույսով (2005), Լքվածության օրեր (2005), Փոխարքաները (2007), Անհավատարիմ Կլարայի գործը (2009), Ընդմիշտ` Սիլվիո (2011, վավ.)

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն