Ֆիլմեր

Արմադինգեն

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2012

Արմադինգեն
Պրոդյուսեր(ներ) Մաթիաս Շուլց, Դանի Բարշ
Ռեժիսոր Ֆիլիպ Քեսբորեր
Սցենարի հեղինակ(ներ) Թոմաս Քրաուսլախ, Ֆիլիպ Քեսբորեր, Մաթիաս Շուլց
Օպերատոր Յակոբ Բոյրլե
Նկարիչ Գրացիելլա Տոմազի
Երաժշտությունը` Գենե Էձի, Կոնստանտին Գրոփեր
Հնչյունային ձևավորող` Մարիուս Լեքս
Մոնտաժող` Յակոբ Բոյրլե, Ֆիլիպ Քեսբոլեր, Կարին Շթեգեր
Նկարահանվել են` Մորից Բերման, Կարին Գրաֆ, Քրիստիան Հաբիխթ, Գերնոթ Հերթել, Քլաուս Մանխեն, Աստրիդ Փոլաք
 

Սինոփսիս

Վալտերը կնոջ հետ ապրում է հյուսիսային Գերմանիայի մենավոր ագարակում: Արդեն երկար տարիներ նրանք զուգահեռ կյանք են վարում: Ամենօրյա նախաճաշից հետո Վալտերը ամռան վերջին խոտն է հնձում, երբ տրակտորի ռադիոյով լսում է Երկրի և հսկայական աստերոիդի վերահաս բախման լուրը: Ցավոք, մարդկության լիակատար ոչնչացումը կանխելու բոլոր ջանքերը, որ պետք է սկվեն 16 ժամից, ապարդյուն են: Վալտերը, չիմանալով, թե կնոջն ինչպես հայտնի լուրը, որոշում է նրանից թաքցնել աշխարհի վերջը: Հայտնվելով սեփական ստի ծուղակում` նա սկսում է մտորել կնոջ հանդեպ ունեցած իր սիրո մասին, որ գրեթե լիովին մոռացության էր տվել: Վալտերը որոշում է վերջին օրը Երկրի վրա դարձնել հնարավորին չափ լավագույնը նրա համար:

Մրցանակներ
Պատվավոր հիշատակում, «Մաքս Օֆյուլս» մրցանակ» ԿՓ, Սաարբրյուքեն, Գերմանիա, 2011, Հանդիսատեսի մրցանակ, Կարճամետրաժ կինոյի օրեր, Աուգսբուրգեր, Գերմանիա, 2011, Ժյուրիի 2-րդ և Հանդիսատեսի մրցանակներ, Եվրոպական կարճամետրաժ ֆիլմերի ԿՓ, Քյոլն, Գերմանիա, 2011, Հանդիսատեսի մրցանակ, Կարճամետրաժ ֆիլմերի Shorts at Moonlight ԿՓ, Ֆրանկֆուրտ, Գերմանիա, 2011, Ժյուրիի և Հանդիսատեսի մրցանակ, Wendland shorts ԿՓ, Վենդլանդ, Գերմանիա, 2011

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն