Նորություններ

Հետահայաց ցուցադրություններ 3 աշխարհամասերից

Վերադարձ 27 Հունիսի 2009 09:29
Հետահայաց ցուցադրություններ 3 աշխարհամասերից 6-րդ “Ոսկե Ծիրան”-ը նախատեսել է հարուստ Ռետրոսպեկտիվ ծրագիր:

Հետահայաց ցուցադրությունների շարքում ընդգրկվել են մեր ժամանակների 3 մեծանուն ռեժիսորների ֆիլմեր, ովքեր ներկայացնում են 3 տարբեր աշխարհամասեր` ամերիկացի Ռոբ Նիլսոնը, լեհ Յեժի Սկոլիմովսկին և ճապոնացի Կոհեյ Օգուրին: Հեղինակները կլինեն փառատոնի պատվավոր հյուրերը և կմասնակցեն իրենց ֆիլմերի ցուցադրություններին:

ՌՈԲ ՆԻԼՍՈՆ (ԱՄՆ)
Ամերիկացի անկախ ռեժիսոր Ռոբ Նիլսոնը ծնվել է 1939թ-ին, ապրում և աշխատում է Սան Ֆրանցիսկոյում: 1978թ-ին համառեժիսոր Ջոն Հենսոնի հետ նկարահանած “Հյուսիսային լույսեր” ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի Caméra d'Or կամ “Ոսկե տեսախցիկ” մրցանակին: Նա առաջիններից էր, ով սկսեց վիդեոն վերածել 35մմ-ոց ժապավենի, քայլ, որը դրեց հետագա թվային հեղափոխության հիմքը: Այդ հնարքը Ռոբ Նիլսոնն օգտագործեց 1985թ-ին` նկարահանելով “Ազդանշան 7” ֆիլմը:
2007թ-ին Ռոբ Նիլսոնն ավարտել է “9-ը գիշերում” 9 մասանոց խաղարկային ֆիլմաշարը Սան Ֆրանցիսկոյի արվարձանների անտունների մասին:
Հոլիվուդի Սիլվեռլեյք կինոփառատոնը Ռոբ Նիլսոնին մրցանակ է շնորհել “Կինոյում ունեցած վաստակի համար”:

“Ոսկե Ծիրան”-ը կցուցադրի Նիլսոնի հետևյալ ֆիլմերը

1. “Հյուսիսային լույսեր”
2. “Կարիք”
3. “Փրեսք Այլ”

ՅԵԺԻ ՍԿՈԼԻՄՈՎՍԿԻ (Լեհաստան)
Լեհական դասական կինոյի ներկայացուցիչ Յեժի Սկոլիմովսկին ծնվել է 1938թ-ին Լոդզում, ավարտել է Լոդզի կինոակադեմիան, ավելի քան 20 ֆիլմերի հեղինակ է: Նրա ֆիլմերը 7 անգամ ընդգրկվել են Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրերում, 2 դեպքում արժանացել մրցանակի` 1978թ-ին` փառատոնի ժյուրիի Գրան պրի “Ճիչը” ֆիլմի և 1982թ-ին “Լավագույն սցենար”` “Լուսնի լույս” ֆիլմի համար: Յեժի Սկոլիմովսկու ֆիլմերը ներկայացվել և մրցանակների են արժանացել աշխարհի մի շարք այլ փառատոներում:
2008թ-ին Սկոլիմովսկին նկարահանել է “4 գիշեր Աննայի հետ” ֆիլմը:

“Ոսկե Ծիրան”-ը կցուցադրի Սկոլիմովսկու հետևյալ ֆիլմերը

1. “Հատուկ նշաններ”
2. “Հեշտ հաղթանակ”
3. “Անջրպետ”
4. “Ձեռքերը վեր”
5. “Ֆերդիդուրկե”
6. “4 գիշեր Աննայի հետ”

ԿՈՀԵՅ ՕԳՈՒՐԻ (Ճապոնիա)
Ճապոնացի հանրահայտ ռեժիսոր և սցենարիստ Կոհեյ Օգուրին ծնվել է 1945թ-ին, աշխատել է այնպիսի ճանաչված ճապոնացի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Մասահիրո Շինոդան և Կիրիռո Ուռայաման: Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը` “Կեղտոտ գետը”, 1981թ-ին ներկայացվել է Օսկարի “Լավագույն արտասահմանյան ֆիլմ” անվանակարգում: Այն ճանաչվել է տարվա լավագույն ճապոնական ֆիլմ ու արժանացել Մոսկվայի կինոփառատոնի 2-րդ մրցանակին:
1990թ-ին Կոհեյ Օգուրիի “Մահվան խայթը” ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի Գրան Պրիին և FIPRESCI-ի մրցանակին:

“Ոսկե Ծիրան”-ը կցուցադրի Օգուրիի հետևյալ ֆիլմերը

1. “Տղմոտ գետը”
2. “Կագակոյի համար”
3. “Մահվան խայթը”
4. “Քնած մարդը”
6. “Թաղված անտառը”
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն