Նորություններ

Կինոփառատոների կոնֆեդերացիա

Վերադարձ 16 Փետրվարի 2007 17:42
Հոկտեմբերի 26-ից 30-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեյում կայացած Դիդոր կինոփառատոնի ընթացքում վեց երկրների` Աֆղանստանի, Հայաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչներ Սիդիք Բարմակը, Հարություն Խաչատրյանը, Մոհսեն Մախմալբաֆը, Գուլնարա Աբիկեեվան, Գուլբարա Տալամուշեւան եւ Սաֆար Խակդոդովը ստորագրեցին Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի կինոփառատոների կոնֆեդերացիա ստեղծելու մասին հռչակագիրը:
Կոնֆեդերացիայի գրասենյակի նստավայր ընտրվեց Ալմաթին, նախագահ` Գուլնարա Աբիկեեվան:
Կոնֆեդերացիայի նպատակներն են`
- փոխադարձ օժանդակությունը անդամ երկրներում անցկացվող փառատոներին,
- անդամ երկրներում կինոարտադրությանը սատարող տարբեր կառույցների ստեղծում,
- վարպետության դասերի եւ այլ կարգի մասնագիտական ուսուցման անցկացում տարածաշրջանի երկրների փառատոնային շարժման շրջանակներում:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն