Ֆիլմեր

Անկա Միրունա Լըզըրեսկու

Վերադարձ
Անկա Միրունա Լըզըրեսկու

Անկա Մ. Լըզըրեսկու
Ռումինիայում ծնված Լըզըրեսկուն 1990-ին ընտանիքի հետ գաղթել է Գերմանիա: Սցենարիստների մի շարք սեմինարների է մասնակցել: Լոս Անջելեսում աշխատել է «Կլինիկա» կատակերգական սերիալի վրա, հաճախել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ամառային դասերին: 2010-ին սկսել է սովորել Մյունխենի Կինոյի և հեռուստատեսության գերմանական ակադեմիայում: Մի քանի վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել, որոնք միջազգային ճանաչման են արժանացել: «Դևայի գաղտնիքը» վաճառվել է մեկ տասնյակից ավելի երկրների և 2007-ին մրցանակի արժանացել որպես լավագույն գերմանական ֆիլմ: «Այսօրվա օրը մի անգամ է լինելու» աշխատանքը հաղթել է Սիրակուզայի ԿՓ-ում, 2010-ին Օբերհաուզենի ՄԿՓ-ում առաջադրվել լավագույն գերմանական կարճամետրաժ ֆիլմի համար սահմանված մրցանակին, հրավիրվել տարբեր ՄԿՓ-եր, այդ թվում` Ռոտերդամ, Նիոն, Սապպորո:

Ֆիլմացանկ

Բուխարեստ - Բեռլին (2004), Սալման երկու երկնքի տակ (2005), Դևայի գաղտնիքը (2007), Այսօրվա օրը մի անգամ է լինելու (2008-2009), Լուռ գետը (2011):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն