Ֆիլմեր

Մեղր

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2010

Մեղր
Պրոդյուսեր(ներ) Սեմիհ Կապլանօղլու
Ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլու
Սցենարի հեղինակ(ներ) Օրչուն Քյոքսալ, Սեմիհ Կապլանօղլու
Օպերատոր Բարըշ Օզբիչեր
Նկարիչ Նազ Էրայդա
Հնչյունային ձևավորող` Թոբիաս Ֆլայգ
Մոնտաժող` Այհան Էրգյուրսել, Սեմիհ Կապլանօղլու, Սուզան Հանդե Գյուների
Նկարահանվել են` Բորա Ալթաշ, Էրդալ Բեշիկջիօղլու, Թյուլին Օզեն, Ալև Ուջարեր, Այշե Ալթայ
Արտադրող ընկերություն Kaplan Film Production Süreyya Ağaoglu Sokak 41/7 Hatay Apt. Teşvikiye TR-34365 Istanbul Tel.: (90 212 2912995) Fax: (90 212 2912995) Email: info@kaplanfilm.com Heimatfilm GmbH Lichtstr. 50 D-50825 Köln Tel.: (49.221.977799-0) Fax.: (49.221.977799-19) Email: post@heimatfilm.biz
 

Սինոփսիս

Յուսուֆն իր ծնողների մինուճար զավակն է: Ընտանիքն ապրում է մեկուսի լեռնային վայրում: Շրջակա անտառը խորհրդավոր ու արկածալից տեղ է դառնում Յուսուֆի համար, երբ նա, գործի բերումով, ուղեկցում է հորը: Յուսուֆը հիացմունքով հետևում է, թե ինչպես է մեղվապահ հայրը` Յաքուփը, հատուկ պատրաստած փեթակները կախում ամենաբարձր ծառերի կատարին: Լարախաղացի հմտությամբ նա հաճախ պետք է վտանգավոր կերպով կախ ընկնի ամենաբարձր ճյուղերից` մեղր հավաքելու համար: Յուսուֆը շատ է կապված հորը, բայց դա չի օգնում, որ իրեն օտար չզգա դպրոցում սովորելու առաջին տարին: Նա ամաչում է իր կակազությունից դասընկերների առաջ ուսուցչի ընթերցանական հանձնարությունները կատարելիս: Յուսուֆն ավելի է մտահոգվում, երբ հայրն ստիպված է լինում մի վտանգավոր ձեռնարկման համար գնալ հեռավոր անտառ: Նրա գնալուց քիչ անց տղայի լեզուն կապվում է` ի ցավ ջահել մոր` Զեհրայի: Օրերն անցնում են, իսկ Յաքուփը չկա ու չկա: Յուսուֆը տեսնում է, թե ինչպես է մայրը օրեցօր ավելի տխրում: Ամբողջ արիությունը հավաքելով` նա ճամփա է ընկնում անտառի խորքը` հորը գտնելու: Սա ճանապարհորդություն է դեպի անհայտը…

Մրցանակներ
"Ոսկե արջ" մրցանակ, Էկումենիկ ժյուրիի մրցանակ (Բեռլինի ՄԿՓ, 2010)

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն