Նորություններ

“ԱՅՍՏԵՂ”. ամերիկյան անկախ ֆիլմ, որ կնկարահանվի Հայաստանիտարածքում

Վերադարձ 16 Հուլիսի 2009 13:35
“ԱՅՍՏԵՂ”. ամերիկյան անկախ ֆիլմ, որ կնկարահանվի Հայաստանիտարածքում “Այստեղ” ֆիլմի ընկարահանումները կսկսվեն 2009թ-ի հուլիսի վերջից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ֆիլմի ռեժիսորը և սցենարի համահեղինակը Բրադեն Քինգն է, ով հայտնի է 2005թ-ին թողարկված “Դանիական նավահանգիստ. որտեղ ծովը կոտրում է իր մեջքը” ֆիլմով:

“Այստեղ”-ի գլխավոր դերերում հանդես են գալու Լուբնա Ազաբալը (“Դրախտը հիմա”, “Արամ”) և Բեն Ֆոսթերը (“3:10 դեպի Յումա”, “X-մեն”), նկարահանումները կսկսվեն հուլիսի 23-ից` մասնակցությամբ 15 տեղացի հայ դերասանների:

Սա առաջին ամերիկյան լիամետրաժ խաղարկային ֆիլմն է, որն ամբողջությամբ կնկարահանվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում:

“ԱՅՍՏԵՂ”-ը դրամատիկ, բնության տեսարաններով հագեցած ճանապարհային մի ֆիլմ է, որը ներկայացնում է արբանյակային քարտեզագրությամբ զբաղված հայ ինժեների և հայ գաղթական լուսանկարչի սիրային հարաբերությունները, որոնք զարգանում են համատեղ ճանապարհորդության ընթացքում:

Ֆիլմի միջազգային անձնակազմը, որը ղեկավարում են պրոդյուսերներ Լարս Նուդսենը և Ջեյ Վան Հոյը, ներառում է մասնակիցներ Սերբիայից, Պերուից, Միացյալ Նահագներից, Մեծ Բրիտանիայից և Հայաստանից:

“Այստեղ” ֆիլմի սցենարը ստեղծվել է դեռ 4 տարի առաջ և այս ընթացքում հասցրել է կուտակել մի քանի հեղինակավոր մրցանակներ` Կաննի, Սանդենսի, Տրիբեկայի փառատոներում:

Նկարահանումները կշարունակվեն մինչև 2009թ-ի սեպտեմբեր, իսկ ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2010թ-ի ամռանը:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն