Ժյուրի

Կորիզ

Վերադարձ
 
Օլգա Շերվուդ (Ռուսաստան)
Օլգա Շերվուդ (Ռուսաստան)
Կինոլրագրող, կինոքննադատ: Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը (1981): “Սանկտ Պետերբուրգսկիե վեդոմոստի” թերթի մշակութային բաժնի տեսաբանն է: Նրա աշխատանքները հրապարակվում են շատ տպագիր և ինտերնետային պարբերականներում: Ռուսական կինոարվեստի “Նիկե” ակադեմիայի ակադեմիկոս է, Կինոքննադատության և կինոլրագրության ազգային ակադեմիայի “Սպիտակ փիղ” մրցանակի փորձագետների խորհրդի անդամ, Ռուսաստանի լրագրողների միության և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1991-1997 թթ. եղել է “Ուղերձ մարդուն” ոչ խաղարկային, կարճամետրաժ խաղարկային և անիմացիոն ֆիլմերի ՄԿՓ-ի կատալոգների հեղինակն ու կազմողը: 2001-ից ՙ”իվատ, ռուսական կինո” փառատոնի կատալոգի կազմողն է: Բազմիցս մասնակցել է միջազգային ժյուրիների, հայրենական կինոդիտումների և սցենարական մրցույթների աշխատանքներին: Ռուսաստանի պատվավոր կինեմատոգրաֆիստ է, մասնագիտական և պետական մրցանակների դափնեկիր:
Թիերի Լընուվել (Ֆրանսիա)
Թիերի Լընուվել (Ֆրանսիա)
Ժամանակակից գրականության և կինոարվեստի բակալավր է: Աշխատել է կինոակումբներում, կազմակերպել և հիմնել կինոփառատոներ, կինոյի մասնագիտացված հանդեսներ հրատարակել, ծրագրեր կազմել անկախ կինոթատրոններում (ՙcinemas d'art et d'essai՚): Եղել է Մոնպելյեի Միջերկրածովյան ԿՓ-ի համահիմնադիրն ու գլխավոր պատվիրակը (1980-1995), Ամիենի ՄԿՓ-ի վարչության անդամ, Սցենարների մշակման հիմնադրամի հիմնադիրն ու կազմակերպիչն է 1996-ից: Աշխատել է Les Films du Semaphore դիստրիբուցիոն ընկերության հետ (1983-1989), որը տարածում էր Պեդրո Ալմոդովարի, Ռաշիդ Բուշարեբի, Յուսեֆ Շահինի, Էմիր Կուստուրիցայի, Ռոման Պոլանսկու, Բիլի Ուայլդերի և այլոց ֆիլմերը: 1989-2000 թթ. եղել է Ջաննի Ամելիոյի, Ժան-Պիեռ Ամերիի, Վիսենտե Արանդայի, Ադոլֆո Արիստարայնի, Մոնչո Արմենդարիսի, Ֆրանսիսկո Ատյեի և այլոց մամուլի գործակալը: Միջազգային կինոփառատոների (Կաննի, Բեռլինի, Վենետիկի) շրջանակներում և զանազան միջոցառումներին (Ժան Ռենուարի 100-ամյակի տոնակատարություն, Արտաքին գործերի նախարարության պարգևներ Կաննում, Ամիենի և Անեսիի ԿՓ-եր) ֆիլմերի վաճառքի աջակցման պատասխանատուն է: Տարբեր ժյուրիների և կինոհանձնախմբերի (Fonds Sud, Carrefour des Festivals, CICAE) անդամ է, 2000-ից` Cine-Sud Promotion-ի պրոդյուսեր:
Կարինե Թորոսյան (Կանադա)
Կարինե Թորոսյան (Կանադա)
Կինոռեժիսոր և լուսանկարիչ: Ծնվել է 1970-ին Բեյրութում: Նրա աշխատանքների թվում է լոսանջելեսյան “System of a Down” խմբի տեսահոլովակը և “Քար, ժամանակ, հպում” լիամետրաժ ֆիլմը, որը 2007-ին լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց Վարշավայի ՄԿՓ-ում: Թորոսյանի առաջին կարճամետրաժ աշխատանքը` “Տեսիլները”, ցուցադրվել է Փարիզի Պոմպիդու կենտրոնում: Հետագա կարճամետրաժները ներկայացվել են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում: Թորոսյանի ֆիլմերը ցուցադրվել են նաև Թելուրայդի ԿՓ-ում (Կոլորադո, ԱՄՆ), Lux Cinema-ում (Լոնդոն), Երուսաղեմի, Վարշավայի ՄԿՓ-երում, ընդունվել` Բեռլինի, Երևանի, Էդմոնթոնի, Օտավայի, Վինիպեգի, Վանկուվերի կինոդարանները: Նրա երկրորդ կարճամետրաժը` “Մշեցի աղջիկը”, Մելբուռնի ՄԿՓ-ում (1994) ճանաչվել է լավագույն փորձարարական ֆիլմ: 1999-ին Sparklehorse փորձարարական ռոք խումբը նրան պատվիրեց իր երաժշտության հիման վրա կարճամետրաժ երաժշտական հոլովակ նկարահանելու: Ստեղծված հոլովակը պատվավոր հիշատակման արժանացավ 2000-ի Բեռլինի ՄԿՓ-ում: Երկու տարի անց Sparklehorse-ի երաժշտությունը ներկայացնող “Մանուկներ արևի վրա” կարճամետրաժը (2002)` Բեռլինի ՄԿՓ-ում արժանացավ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար սահմանված մրցանակին: “Հոգիս” ֆիլմը 2000-ին Հյուսթոնի ԿՓ-ում ոսկե պարգև է ստացել` որպես փորձարարական դրամա և լավագույն կարճամետրաժ կինոնկար ճանաչվել Լոս Անջելեսի Կինոյի, երաժշտության և արվեստի` Արփա հիմնադրամի ԿՓ-ում (2000): Կարինե Թորոսյանի գործերը հեռարձակվել են Arte France, Documentary Channel, WTN (Կանադա), Bravo Canada, Sundance Channel (ԱՄՆ), SBS (Ավստրալիա) հեռուստաալիքներով:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն