Ժյուրի

Կորիզ

Վերադարձ
 
Էրեզ Փերի (Իսրայել)
Էրեզ Փերի (Իսրայել)
Իսրայելի Cinema South ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրենն է, ինչպես նաև կինոյի դասախոս Սափիր քոլեջում, որտեղ ամեն տարի հրատարակում է «Cinema South» քննադատական ժողովածուն։ Փերին համակարգել է ժամանակակից այնպիսի ռեժիսորների ստեղծագործության հետահայաց ցուցադրություններ, ինչպիսիք են Կարլոս Ռեյգադասը, Բրիլյանտե Մենդոսան, Բրյունո Դումոնը, Պաբլո Լարենը, Դընի Կոտեն և ուրիշներ։ Երուսաղեմի հրեական համալսարանի հաղորդակցության ուսումնասիրությունների բաժնում պաշտպանած նրա դոկտորական թեզն արծարծում էր հետպատերազմյան վավերագրական կինոյում նացիստական մահվան ճամբարները ներկայացնելու էթիկական և գեղագիտական հարցերը։ Որպես ռեժիսոր նկարահանել է մի քանի ֆիլմ, որոնցից է աշխարհով մեկ ցուցադրված «Անկատար կինոյի համար» աշխատանքը (2004):
Դիլյարա Թասբուլատովա (Ղազախստան)
Դիլյարա Թասբուլատովա (Ղազախստան)
1983-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ)՝ կինոգետ-խմբագրի մասնագիտությամբ: «Ղազախֆիլմ» կինոստուդիայում խմբագիր է աշխատել: Մասնակցել է Ռաշիդ Նուգմանովի «Ասեղ» ֆիլմի (1988) ստեղծմանը: Եղել է «Էքսպրես Ղազախստան» թերթի մեկնաբան և աշխատել «Նովի ֆիլմ» հանդեսում: Հետագայում աշխատել է Մոսկովյան 1-ին հեռուստաալիքում, «Օգոնյոկ» ամսագրում, «Նովայա Գազետա»-ի զանգվածային լրատվության բաժնի վարիչը եղել և «Իտոգի» ամսագրի թղթակիցը: Հրապարակել է ավելի քան 3 հազար հոդված, հարցազրույցներ վարել նշանավոր դեմքերի հետ (Մայքլ Մուր, Մեթ Դեյմոն, Լարս ֆոն Թրիեր և այլք): Աժանացել է «Տարվա լավագույն քննադատ» (2000) և «Լավագույն ռուսաստանցի կինոլրագրող» (2003) մրցանակներին: «Ռուսաստանյան կինոյի ժամանակակից պատմություն» կինոբառարանի փորձագիտական խմբի անդամ է, իսկ 2000-ից անդամակցում է Ռուսաստանի կինոգետների միությանը: Դասախոսել է Փիթսբուրգի համալսարանում (ԱՄՆ, 2005) և Ստոկհոլմում (Շվեդիա, 2006): Համագործակցել է մոսկովյան, ուկրաինական, ղազախական, ամերիկյան երեսուն հանդեսների հետ: Այժմ Private Correspondent կայքէջի կինոքննադատն է:
Ռոն Դյեն (Ֆրանսիա)
Ռոն Դյեն (Ֆրանսիա)
1999-ին դարձել է l’Archipel Paris Ciné կինոթատրոնի (երկու դահլիճ) տնօրենը: Միաժամանակ հիմնել է կարճամետրաժ ֆիլմերի Sacrebleu Productions կինոընկերությունը: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը թողարկել է շուրջ 50 ֆիլմ, որոնք ընդգրկվել են ավելի քան հազար ազգային և միջազգային կինոփառատոներում: Sacrebleu Production-ն արժանացել է այնպիսի պատվավոր մրցանակների, ինչպիսիք են Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը» 2010-ին՝ Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» ֆիլմի համար, Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միության (PROCIREP) մրցանակները (լավագույն կարճամետրաժ ֆիմի պրոդյուսեր, լավագույն հեռուստաանիմացիա) 2010-ին և 2013-ին Կլերմոն-Ֆերանի ԿՓ-ում, առաջադրումը «Օսկարի» 2011-ին՝ «Մադագասկար. ճանապարհորդության օրագիր» ֆիլմի համար, Անեսիի անիմացիոն ֆիլմերի ՄԿՓ-ի մրցանակը՝ Միխայելա Պավլատովայի «Տրամվայ»-ի համար: Sacrebleu-ն է թողարկել նաև Փիփ Չոդորովի «Ազատ ռադիկալներ. փորձարարական կինոյի պատմություն» լիամետրաժ վավերագրական ֆիլմը: 2013-ին կինոընկերությունն ավարտել է «Դեմքեր և վայրեր» սերիալի թողարկումը՝ 20 անիմացիոն ճամփորդական նոթերի մի հավաքածու, որ արտադրվել է Arte-ի համագործակցությամբ: Պրոդյուսերական գործունեության հետ մեկտեղ Ռոն Դյենը` որպես ռեժիսոր, նկարահանել է հինգ կարճամետրաժ ֆիլմ, որոնք ներկայացվել են ավելի քան հարյուր ԿՓ-ում (Կանն, Կլերմոն-Ֆերան, Բրեստ և այլն):
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն