Ժյուրի

Հայկական համայնապատկեր

Վերադարձ
 
Ռաֆայել Քոթանջյան (Հայաստան)
Ռաֆայել Քոթանջյան (Հայաստան)
Ծնվել է 1942-ին, Թբիլիսիում: Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը եւ Մոսկվայի հեռուստատեսության ռեժիսուրայի դասընթացները: Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան է, Հայաստանի ժողովրդական արտիստ: 2002-ին արժանացել է Մովսես Խորենացու մեդալին: 2003-ին ստացել է Մշակույթի ոսկե մեդալ: Ռուսաստանում եւ Ուկրաինայում նկարահանվել է մի շարք ֆիլմերում ու հեռուստասերիալներում:
Լեվոն Աբրահամյան (Հայաստան)
Լեվոն Աբրահամյան (Հայաստան)
Ծնվել է 1947-ին, Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը եւ ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան: 1978-ին թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ" որտեղ եւ աշխատում է առ այսօր: Ներկայումս ղեկավարում է արդիականության ազգաբանության բաժինը£ 1990-ից դասավանդել է Երեւանի պետական համալսարանի պատմության եւ աստվածաբանության ֆակուլտետներում" ինչպես նաեւ ԱՄՆ-ի Բե րքլի, Կոլամբիա եւ Փիթսբուրգի համալսարաններում: Ազգագրությանը, քաղաքագիտական եւ արվեստի ազգաբանությանը, համեմատական առասպելաբանությանը նվիրված ավելի քան 130 հրապարակումների եւ չորս գրքի հեղինակ է:
Շահեն Բազիլ (Իրան)
Շահեն Բազիլ (Իրան)
Ծնվել է 1952-ին, Թեհրանում£ Ճարտարապետություն է ուսանել Իրանի ազգային համալսարանում, ինչպես նաեւ թարգմանություն անգլերենից` Թեհրանի Ազադ համալսարանում: 1990-2003 թթ. ֆիլմերի եւ ծրագրերի ձեռբերման ասիստենտ է եղել Ֆարաբի կինոհիմնադրամում, 1994-1997 թթ.` ակտիվորեն մասնակցել Իրանի հեռուսատեսության ծրագրերի ապահովման գրասենյակի հիմնադրմանը եւ զբաղվել ձեռքբերումներով, համագործակցել միջազգային կինոփառատոների հետ: 2003-ին աշխատակցել է Նավթի 1-ին միջազգային փառատոնին` ղեկավարելով արտասահմանյան կինոյի բաժինը: 2000-2003-ին ֆիլմերի ցուցադրության իրավունքի գնման առաջին քայլերն է արել Իրանում մասնավոր սեկտորի միջոցով` "Իրանի տեսողական լրատվամիջոցների ձեռքբերման կենտրոն" կոչվող ընկերության հովանու տակ: 2003-ից աշխատում է "21-րդ դարի տեսողական լրատվամիջոցներ" մասնավոր ընկերությունում եւ ներկայումս առաջատար դիրք ունի կինոբիզնեսում:
Գարեգին Զաքոյան (Հայաստան)
Գարեգին Զաքոյան (Հայաստան)
Ծնվել է 1947-ին, Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի եւ գրականության բաժինը: 1978-ին Լենինգրադի թատրոնի, երաժշտության եւ կինոյի պետական ինստիտուտում պաշտպանել է "Հայկական համր կինոն" գիտական թեզը եւ ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան: 1991-1998 թթ. եղել է Հայաստանի ազգային ֆիլմադարանի տնօրենը, իսկ 1998-ին` ստանձնել փոխտնօրենի պաշտոնը: Հրապարակել է հոդվածներ եւ գրքեր: 1982-ից հանդես է գալիս որպես վավերագրական ֆիլմերի սցենարիստ: Կազմակերպել է մի շարք կինոփառատոներ եւ ցուցահանդեսներ: 2ՕՕ4-ին եղել է Սպահանի միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ:
Ժան - Պիեռ Նշանյան (ԱՄՆ/Հայաստան)
Ժան - Պիեռ Նշանյան (ԱՄՆ/Հայաստան)
Ծնվել է 1953-ին: Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1976-1980 թթ. աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: 1980-ին տեղափոխվել է ԱՄՆ, հիմնել Վարդան Աճեմյանի անվան թատրոնը, որտեղ բեմադրել ու խաղացել է 25 ներկայացում: Նկարահանվել է հայկական եւ ամերիկյան ֆիլմերում:
Դավիթ Մուրադյան (Հայաստան)
Դավիթ Մուրադյան (Հայաստան)
Ծնվել է 1951-ին, Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Կինոյի պատմություն եւ սցենարական վարպետություն է դասավանդում Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում: Տպագրվում է 1969 թվականից: Յոթ գրքի, բազմաթիվ հոդվածների, ինչպես նաեւ մի քանի կարճամետրաժ խաղարկային եւ վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ է: Երկար տարիներ Հայաստանի հեռուստատեսության առաջին ալիքով վարել է կինոարվեստին նվիրված տարբեր հաղորդումներ: Նրա "Մեր հին դաշնամուրը" թատերախաղը 2003-ին արժանացել է Լեւոն Շանթի անվան մրցանակին` որպես տարվա լավագույն պիես: 2001-ից Հայաստանի գրողների միության փոխնախագահն է:
Լաուրա Գեվորգյան (Հայաստան)
Լաուրա Գեվորգյան (Հայաստան)
Ծնվել է 1939-ին, Երեւանում£ Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը£ 1962-ին մեկնել է Մոսկվա£ Նրա մասնակցությամբ ստեղծված ֆիլմերից են "Տղամարդիկ՚, "Լքված հեքիաթների կիրճը՚, "Երբ գալիս է սեպտեմբերը՚, "Հուսո աստղ" եւ այլն£ Հայաստանի վաստակավոր դերասանուհի է:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն