Ժյուրի

Հայկական համայնապատկեր
Վերադարձ
Արսինե Խանջյան (Կանադա)
Ծնվել է 1958-ին Լիբանանում, հայկական ընտանիքում: Մեծացել է Բեյրութում: 17 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոնրեալ: Թատերական ուսում է ստացել Լազալ կոնսերվատորիայում եւ իսպաներենի ու ֆրանսերենի դասընթացներ ավարտել Կոնկորդիա համալսարանում: Քաղաքագիտության գծով մագիստրական թեզի վրա աշխատելիս հանդիպել է ապագա ամուսնուն` Ատոմ Էգոյանին, որը դերակատարուհի էր փնտրում իր առաջին` "Հարազատը" ֆիլմի համար (1984): Այնուհետեւ տեղափոխվել է Թորոնթո և ավարտել մագիստրատուրան` Թորոնթոյի համալսարանում: Մինչև 80-ականների կեսն աշխատել է Օնտարիոյի արվեստի խորհրդում: 80-ականների երկրորդ կեսին շարունակել է գլխավոր և երկրորդական դերեր խաղալ Էգոյանի ֆիլմերում. Հաջորդ տասնամյակը ավելի ու ավելի մեծ համբավ բերեց Խանջյանին, որը Էգոյանի ֆիլմերում նկարահանվելուց բացի, ճանաչման հասավ նաև հեռուստաէկրանին և թատրոնում: 1999-ին "Ջինի" մրցանակի է արժանացել "Խենթ սիրտ" հեռուստասերիալում իր դերակատարման համար:

Վարուժ Քարիմ – Մասիհի (Իրան)
Ռեժիսոր, մոնտաժող: Ծնվել է 1952-ին Արաքում (Իրան): Կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելուց և որպես ռեժիսորի օգնական աշխատելուց հետո ասպարեզ է հանել իր միակ խաղարկային ֆիլմը` ՙՎերջին գործողությունը՚(1990), որի համար արժանացել է ինը մրցանակի:

Վահագն Տեր-Հակոբյան (Հայաստան)
Ծնվել է 1958-ին Երեւանում: Կինոյում աշխատում է 1977 թվականից: 1988-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի օպերատորական ֆակուլտետը եւ աշխատանքի անցել "Հայֆիլմ" կինոստուդիայում: Աշխատել է ավելի քան 60 խաղարկային, վավերագրական, գովազդային ֆիլմերում:

Էդգար Բաղդասարյան (Հայաստան)
Ծնվել է 1964-ին Երեւանում: 1985-ին ավարտել է Երեւանի Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը: 1986-87 թվականներին աշխատել է "Հայհամերգ"-ում: 1988-ից աշխատել է "Հայկ", "Հայֆիլմ" եւ "Արմենիա-Ֆիլմզ" ստուդիաներում, սկզբում` որպես ռեժջսորի ասիստենտ, այնուհետեւ` ռեժջսոր:

Տիգրան Խզմալյան (Հայաստան)
Ծնվել է 1963-ին Երեւանում: Ավարտել է Մոսկվայի Բարձրագույն կինոռեժիսորական կուրսերը 1991 թ.: Հեղինակն է երեք խաղարկային եւ տաս վավերագրական ֆիլմերի, որոնք ստացել են մրցանակներ Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի, Բելառուսի, Ուկրաինակի միջազգային կինոփառատոններում:

Ալին Թաշչյան (Թուրքիա)
Ծնվել է Ստամբուլում 1969-ին: 1991-ին ավարտել է Ստամբուլի համալսարանի Զանգվածային լրատվամիջոցների ֆակուլտետը, ստանալով լրագրողի եւ հասարակության հետ կապերի մասնագիտացում, եւ աշխատանքի անցել "Միլլիեթ" հանդեսում:
Նա ներկայումս աշխատում է որպես կինոքննադատ "Միլլիեթ" օրաթերթում եւ որպես "Միլլիեթիարվեստի տեսութուն" ամսագրի խմբագիր: 1994-ից 2006-ի մարտը աշխատել է ԹՌԹ 2 պետական հեռուստաընկերությունում որպես կինոքննադատ:

Նիկոլ Բեսճյան (Լիբանան)
Ծնվել է 1955, Հալեպ:
Գրող, ռեժջսոր, պրոդյուսեր: 1974-ին տեղափոխվել է ԱՄՆ: Ուսանել է Նյու Յորքի տեսողական արվեստների դպրոցում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դպրոցում: 1997-2000-ին` Բեյրութի "Ֆյուչըր" միջազգային հեռուստակայանի գործադիր պրոդյուսեր: Բեմադրել է մի շարք թատերական ներկայացումներ և կինոնկարներ ԱՄՆ-ում և Լիբանանում:
Փառատոն
Ծրագրեր
Պարգևներ և ժյուրիներ
Մամուլ
Հովանավորներ