Ժյուրի

Հայկական համայնապատկեր

Վերադարձ
 
Վիգեն Չալդրանյան. (Հայաստան)
Վիգեն Չալդրանյան. (Հայաստան)
Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 26-ին Երևանում (Հայաստան): Դիպլոմ է ստացել ինչպես ֆիլմի, այնպես էլ թատրոնի ռեժիսուրայի գծով: Իր կարիերայի սկզբում նկարահանել է և հաճախ նկարահանվել որոշ խաղարկային և կարճամետրաժ ֆիլմերում, ինչպես նաև բազմաթիվ հայտնի պիեսներում: Նա նկարահանել է 50 ֆիլմ, որոնց համար ստացել է ավելի քան 25 նշանակալի միջազգային մրցանակներ, այդ թվում` Հյուսթոնի միջազգային կինոփառատոնի Ոսկե մրցանակը 1994թ.: Բոլորովին վերջերս ՀՀ նախագահի կողմից նրան պատվել են Մովսես Խորենացի մրցանակով: 2006թ. նրան շնորհվել է “Անահիտ” մրցանակը համաշխարհային կինոյում վաստակի համար Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից: Նրա գործերից ամենահայտնիները երկու եռապատումներն են: Առաջինը, որը բաղկացած է կարճամետրաժ ֆիլմերից, ներառում է “Ապրիլը”` մեծ ընդունելություն ստացած մի ֆիլմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, “Մեկնեմ, ես պետք է մեկնեմ”՚ անդադար անհրաժեշտություն փնտրել ճշմարտությունը այնպիսի վայրերում, որոնք մերը չեն, “Դեպի տուն պետք է գնամ”` ֆիլմ տուն վերադառնալու անհրաժեշտության մասին (կամ դեպի ինքդ քեզ)` միակ տեղը, ուր գտնվում է ճշմարտությունը: Սրանց հետևեցին “Ձայն բառբառոյ”, “Տեր ողորմեան” և “Լռության սիմֆոնիան”: Վերջինս դարձավ առաջին կինոնկարը, որը ներկայացվեց Հայաստանի ակադեմիական մրցանակի` որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ: “Քրմուհին”` նրա վերջին աշխատանքն է, որի համաշխարհային պրեմիերան կայացավ Գրաումանի չինական թատրոնում: Չալդրանյանը հայտնի է յուրահատուկ հակվածությամբ` իր ֆիլմերում կատարել մեկից ավելի դերեր. նա սովորաբար և գրող է, և նկարիչ, և հագուստի ձևավորող, ինչպես նաև դերասան և պրոդյուսեր: Ներկայումս, ավարտելով “Քրմուհին”, նա մի քանի նախագծեր ունի, որոնցից մեկը մեծ արժեք ունի իր համար` ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 2015թ. հիշվելու է Եղեռնի 100-ամյակը: Դեպի իր արմատները և նախնիները, իր երկիրը և ժողովուրդը պարտքի զգացումով լցված` Չալդրանյանը շարունակում է ստեղծել արվեստ, որը մարտահրավեր է նետում մշակույթի սահմաններին և ուղղորդում մեզ հուսալ, սիրել և բարություն անել ուրիշներին:
Նաիրա Մուրադյան (Հայաստան)
Նաիրա Մուրադյան (Հայաստան)
Ծնվել է 1961-ին Երեւանում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղանկարչական ուսումնարանը, եւ 1980 թվականից աշխատել է "Հայֆիլմ" ստուդիայում որպես մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ, այնուհետեւ` ռեժիսոր: Ձեւավորել է նաեւ մի շարք ներկայացումներ տարբեր թատրոններում: 2000 թվականից աշխատում է հեռուստատեսությունում: 2005-ին արշանացել է "Ոսկե Ծիրան" կինոփառատոնի մրցանակին "Ճանապարհ" ֆիլմի համար:
Հրանտ Հակոբյան (Հայաստան)
Հրանտ Հակոբյան (Հայաստան)
Ծնվել է 1950 թ. մայիսի 30-ին Երևանում: 1970 թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը (Լաերտ Վաղարշյանի արվեստանոց): 1974 թ., ավարտելով ինստիտուտը, մեկնել է Իջևան քաղաք, ուր 1974 թ. մինչև 1979 թ. բեմադրել է 14 ներկայացում: 1979-88-ին աշխատել է "Հայկֆիլմ" ստուդիայում` նախ ռեժիսորի ասիստենտ, ապա երկրորդ ռեժիսոր: 1982 թ. մեկնել է Մոսկվա ստաժավորման ` ռեժիսոր Իլյա Ֆրեզի մոտ: 1988 թ-ից. աշխատում է "Հայկ" կինոստուդիայում: Նկարահանել է 30-ից ավել դոկումնետալ ֆիլմ. "Հայաստանը պաշարման մեջ՚, "Մոնթե" , "Առանց մեկնաբանությունների՚, "Հայրենիքս Հայաստան՚, "Մոռացված կղզիների բնակիչները" և այլն: Հեղինակ է մի շարք հեռուստահաղորդումների: 2006 թ. "Ոսկե Ծիրան" միջազ գային կինոփառատոնի "Հայկական համայնապատկեր" անվանակար գում "Մոռացված կղզիների բնակիչները" ֆիլմը արժանացել է գլխավոր մրցանակի: Նույն թվականին Անապա քաղաքի "Կինոշոկ" Միջազ գային կինոփառատոնում "Ֆիլմեր առանց ժապավենի" անվանակար գում այդ ֆիլմը ստացել է 1-ին մրցանակ: 2006 թ. Ռումինիայի ECO-ETNO-FOLK FILM կինոփառատոնում "Հայրենիքս Հայաստան" ֆիլմաշարի "Սյունիք" ֆիլմը արժանացել է 1-ին կար գի դիպլոմի: Այժմ "Հայկ" կինոստուդիայում իրականացվում է "Հավերժական թռիչք. Հրանտ Դինք" ֆիլմը:
Արման Երիցյան (Հայաստան)
Արման Երիցյան (Հայաստան)
Ծնվել է 1975թ. հունիսի 22 Երեւանում: 2001թ. ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը (Դ. Կեսայանցի արվեստանոցը): Համա գործակցել է որպես հեղինակ-ռեժիսոր “Ինտերնյուս”-ի հետ: 2P ստուդիայի հիմնադիրներից է (1997-ին): Մոտ 25 հեռուստաֆիլմերի եւ 60-ից ավելի սոցիալական հոլովակների հեղինակ է: Առաջին “The end” վավերա գրական ֆիլմը շահել է Սարատովի կինոփառատոնի երկրորդ մրցանակը եւ “Ես եմ” փառատոնում արժանացել լավա գույն ռեժիսուրայի համար մրցանակին: “Բաց երկնքի տակ” ֆիլմը մասնակցել է բազմաթիվ փառատոների եվ շահել մոտ 18 մրցանակ, այդ թվում` Գլխավոր մրցանակներ` “Ոսկե Ծիրան”, “Ես եմ”, “Լավր” (Մոսկվա) փառատոներում, Եկատերինբուր գում արժանացել լավա գույն օպերատորական աշխատանքի համար մրցանակին, Սավա Կուլիշի մրցանակին Վիբոր գի փառատոնում: Վերջին աշխատանքներն են` վավերա գրական “Ողջույն, Ֆելլինի” եւ հեռուստատեսային “Արամ Խաչատրյան. ավելին քան սեր”: Վարպետության դասեր է անցկացրել ՎԳԻԿ-ում, Մոսկվայի“ Ինտերնյուս” կազմակերպությունում եւ Մոսկվայի Պետական Համալսարանում (ՄԳՈւ):
Ջեք Պողոսյան (Արգենտինա)
Ջեք Պողոսյան (Արգենտինա)
Ծնվել է Մոնտեվիդեոյում (Ուրու գվայ): Ավարտել է "Սա գրադա Ֆամիլիան" և ACUEU-ում` մասնա գիտացել ան գլերենի մեջ: Սոցիալական աշխատող է եղել Բարեկեցության նախարարությունում:1978-ից բնակվում է Բուենոս Այրեսում: Որպես դերասան ձևավորվել է անկախ թատրոնում` Ռոբերտո Դուրանի, Ա գուստին Ալեսսոյի և Կառլոս Ֆեռնանդեսի նման ուսուցիչների ղեկավարությամբ: Հանդես է եկել Չեխովի, Շեքսպիրի, Օդեթսի, Լորկայի, Բորխեսի և այլոց գործերում: Նվիրվել է արվեստի ու մշակույթի ուսումնասիրությանը և մասնակցել տարբեր դասընթացների ու սեմինարների ամբողջ աշխարհում: Մշտապես դասախոսում է և գրում զանազան լրավամիջոցների, այդ թվում` Բուենոս Այրեսի "Դիարիո Արմենիա՚-ի համար: Այժմ աշխատում է շուտով հրապարակվելիք երկու թեմայի վրա` "Հայկական կինոյի պատմություն" և "Դանիացիների ներկայությունը Հայոց ցեղասպանության մեջ":
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն