Ժյուրի

Հայկական համայնապատկեր

Վերադարձ
 
Նիրմալ Դհար (Հնդկաստան)
Նիրմալ Դհար (Հնդկաստան)
Ծնվել է 1947-ին: “Ջուգանտար” օրաթերթի կինոթղթակիցն է եղել (1966-1983), լրագրող-կինոքննադատ` “Բարտաման” շաբաթաթերթում (1984-1993), կինոքննադատ` “Սանգբադ Պրատիդին”-ում (1993-2009.), խմբագրել է “Սինեմա Էբոնգ” շաբաթաթերթը (2009-2010): Այժմ, որպես կինոքննադատ, աշխատակցում է “Սանգբադ Պրատիդին”-ին: Բազմաթիվ կինոհրապարակումներով հանդես է գալիս շաբաթահանդեսներում և ամսագրերում: Եղել է Բենգալցի կինոլրագրողների ընկերակցության քարտուղարը (1986-2007): 1994-ից ի վեր մասնակցել է գրեթե բոլոր առաջնակարգ կինոփառատոներին: Հնդկական/բենգալական կինոյի վերաբերյալ մի քանի գրքի հեղինակ է: Մի շարք օտարալեզու սցենարներ է թարգմանել (Կուրոսավայի, Տոմաս Գուտիերես Ալեայի, Սթենլի Կուբրիկի և այլոց գործերը): Անդամակցել է Պուսանի ՄԿՓ-ի FIPRESCI-ի ժյուրիին, Օրենբուրգի կինոփառատոնի միջազգային ժյուրիին, Հնդկաստանի ազգային կինոպարգևի հանձնախմբին:
Արմեն Դովլաթյան (Հայաստան)
Արմեն Դովլաթյան (Հայաստան)
Ծնվել է 1952-ին Երևանում: 1969-1974 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում, 1978-1984 թթ.` Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1974-1978 թթ. աշխատել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտում` որպես լաբորատոր քիմիկոս: 1984-ից ՙՀայֆիլմ՚ կինոստուդիայում նկարահանել է ֆիլմեր, բոլորն էլ` իր սցենարների հիման վրա: Նրա վերջին աշխատանքը ՙՈւրվագիծն՚ (1995-2001, 6 մաս) է: 2001-ից Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեժիսորական արվեստանոց ունի:
Նարեկ Թովմասյան (Հայաստան) - Բրիտանական Խորհրդի  ժյուրի
Նարեկ Թովմասյան (Հայաստան) - Բրիտանական Խորհրդի ժյուրի
2006-ից աշխատում է Բրիտանական խորհրդում որպես ծրագրերի տնօրեն` ղեկավարելով կրթությանը, կառավարությանը, արվեստին և հասարակությանը վերաբերող ծրագրեր: Արվեստագիտության թեկնածու է: Մշակութային քաղաքականություն և արվեստի վարչագիտություն է դասախոսել Ցինցինատիի համալսարանում (Օհայո, ԱՄՆ), Կարլ Մարիա ֆոն Վեբերի երաժշտանոցում (Դրեզդեն, Գերմանիա), Կովկասյան ինստիտուտում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Ռուս-հայկական պետական համալսարանում (Երևան): Ավելի քան 100 հոդվածներ և հրապարակումներ ունի պարբերական մամուլում: Արևելաեվրոպական երաժշտական ընկերակցության, Երաժշտության տեսության ընկերության, Էթնոերաժշտագիտության եվրոպական ընկերության, Culturelink ցանցի, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է:
Ելենա Ստիշովա (Ռուսաստան)
Ելենա Ստիշովա (Ռուսաստան)
Կինոքննադատ, կինոյի պատմաբան, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, “Նիկե” կինոակադեմիայի ակադեմիկոս, FIPRESCI-ի անդամ: Ռուսաստանցի ամենաոգեշունչ, խիստ և խոհամիտ քննադատներից է: Ելենա Ստիշովայի մասնագիտական փորձառությունը ներառում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ հեռագրական գործակալության մշակութային հարցերով թղթակցի, “Նեզավիսիմայա գազետա”-ի տեսաբանի, դասախոսի աշխատանքը. մի քանի տարի դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): 36 տարի է` “Կինոիսկուսստվո” հանդեսի մշտական խմբագիրն է, ռուսական կինոյի բաժնի վարիչը: 8 տարի (Կ. Շչերբակովի հետ համատեղ) խմբագրել է “Կինոֆորում” հանդեսը` եզակի հրատարակություն ԱՊՀ-ի և Բալթյան երկրների կինոյի մասին, որի հրատարակումը դադարեցվեց ֆինանսական ճգնաժամի պատճառով: Մի քանի տարի նվիրել է հայրենական կինոյի ձևաչափում գենդերային խնդիրների ուսումնասիրմանը: Մասնակցել է ռուսական ֆեմինիզմի պատմության առաջին էլեկտրոնային հանրագիտարանի ստեղծմանը: Եղել է Բաց հասարակության ինստիտուտի “Գենդերային մոնտաժ” վավերագրական կինոնախագծի կազմակերպիչն ու խմբագիրը: Ժամանակակից ռուսական կինոյի վերաբերյալ հարյուրավոր հոդվածների և մի քանի գրքերի հեղինակ է:
Օզջան Ալփեր (Թուրքիա)
Օզջան Ալփեր (Թուրքիա)
Ծնվել է 1975-ին Արդվինում (Թուրքիա): Ֆիզիկա (1992-1996) և գիտության պատմություն (1996-2003) է ուսանել Ստամբուլի համալսարանում: Մասնակցել է Միջագետքի մշակութային կենտրոնի (1996-1999) և Նազիմ մշակույթի տան (1999-2001) կինոսեմինարներին: “Աշունը”` ռեժիսորի առաջին խաղարկային ֆիլմը, Թուրքիայում ու ամբողջ աշխարհում ցուցադրվել է ավելի քան 60 փառատոներում և արժանացել 33 մրցանակի: Թուրքիայում Օզջան Ալփեր դիտել է 150 հազար մարդ, ֆիլմն առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի “Եվրոպական հայտնություն” մրցանակին: Ալփերի մյուս ֆիլմերից են` “Մոմի” (2001), “Ուղևորություն ժամանակի միջով գիտնականի հետ” (2004), “Ռապսոդիան և մելամաղձը Թոքայ քաղաքում” (2005) և “Ապագան” ժապավենները (2011): Օզջան Ալփերը Արդվինի Կովկասյան կինոյի օրերի գեղարվեստական ղեկավարն է: Նաև հոդվածներ է գրում “Yeni Film” կինոհանդեսի համար: 2009-ին “Ոսկե ծիրան” փառատոնում Օզջան Ալփերի “Աշունը” արժանացել է Հատուկ մրցանակի եւ ՖԻՊԵՍՍԻ մրցանակի:
Սվետլանա Գուլյան (Հայաստան)
Սվետլանա Գուլյան (Հայաստան)
Ծնվել է 1938-ին Թբիլիսիում: 1948-ին ընտանիքով տեղափոխվել են Երևան: 1961-ին ավարտել է ԵՊՀ ռուսական բանասիրության ‎ֆակուլտետը: 1971-ին, հեռակա ավարտելով Մոսկվայի Կինեմատոգրա‎ֆ‎իայի համամիութենական ինստիտուտը (ՎԳԻԿ), ստացել է կինոգետ-խմբագրի դիպլոմ և յոթ տարի (1965-1972) աշխատել Երևանի հեռուստատեսության ստուդիայում` որպես խմբագիր: 1972-1974 թթ. եղել է նույն ինստիտուտի հեռուստատեսության ամբիոնի ասպիրանտ: 1976-ից մինչև օրս աշխատում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի “Հայկական սփյուռքի արվեստ” բաժնում: Ավագ գիտաշխատող է, Հայաստանի կինեմատոգրա‎ֆիստների միության (1976) և FIPRESCI-ի անդամ: 1970-80-ականներին կինոարվեստի մասին դասախոսություններ է կարդացել Ռուսաստանի, Մերձբալթիկայի, Միջին Ասիայի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում: 2008-ին պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրով` “Հայ արվեստի բնագավառում նշանակալի վաստակի համար”: Կինոյի և հեռուստատեսության մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Հրատարակվում է 1964-ից: Նրա հոդվածները լույս են տեսել նաև Լեհաստանում և Գերմանիայում: “Հայկական կինո” (1924-1999 թթ.) լիակատար կատալոգի համահեղինակ է (Խաղարկային կինո): Ավարտել է իր մենագրական ուսումնասիրությունը Ռուբեն Մամուլյանի մասին:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն