Ժյուրի

Հայկական համայնապատկեր

Վերադարձ
 
Վիգեն Բերբերյան (ԱՄՆ)
Վիգեն Բերբերյան (ԱՄՆ)
Ավարտել է Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցը և Նյու Յորքի Կոլումբիա համալսարանը: Երկու վեպ է գրել` “Հեծանվորդը” (2002) և “Das Kapital. սիրո և արժույթի շուկայի սերը” (2007): Նրա արձակը թարգմանվել է իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն, հոլանդերեն: Բերբերյանը Ֆրանսիայի մշակույթի նախարարության Գրքի ազգային կենտրոնի (CNL) 2009-10 թթ. գրական մրցանակի դափնեկիրն է, ընդգրկվել է Barnes & Noble-ի “Հայտնաբերեք նոր մեծ գրողներ” ընտրանիում: Նրա պատմվածքներն ու էսսեները հրապարակվել են The New York Times, Le Monde Diplomatique, The International Herald Tribune, The Financial Times, The Los Angeles Times, Inculte պարբերականներում: Համահեղինակել է Կարինե Թորոսյանի “Ժամանակի աղմուկը” ֆիլմի սցենարը, որն այժմ արտադրության փուլում է և կթողարկվի 2013-ին:
Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ (Շվեյցարիա)
Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ (Շվեյցարիա)
ժամանակակից արվեստի տարածման ռահվիրաներից է: Ստամբուլում ծնված, Շվեյցարիայի քաղաքացուհի, լուսանկարիչ Ֆրանց Էգոն ֆոն Ֆյուրսթենբերգի հետ ամուսնացած հայուհին առաջին համադրողներից էր, որը հետաքրքրություն ցուցաբերեց ոչ արևմուտքցի արվեստագետների հանդեպ` ճանապարհ բացելով արվեստում բազմամշակութային մոտեցման համար: Ժնևի համալսարանում քաղաքագիտություն ուսանելու շրջանում Ադելինան հիմնել է Ժնևի Ժամանակակից արվեստի կենտրոնը, ապա ղեկավարել Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի ժամանակակից արվեստի Le Magasin կենտրոնը և դրա Համակարգողների դպրոցը: 1993-ին Վենետիկի 45-րդ բիենալեի ժյուրիի կողմից պարգևատրվել է Le Magasin-ը ղեկավարելու և իր կրթական գործունեության համար: 1996-ին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժնին կից հիմնել է “Արվեստը հանուն աշխարհի” հ/կ-ն` Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի սկզբունքներն արվեստի միջոցով տարածող և քարոզող, ամբողջ աշխարհում ցուցահանդեսներ կազմակերպող և ֆիլմեր նկարահանող մի կազմակերպություն: Գիտակցելով, որ կինոն հատկապես զորեղ է մշակույթները կապակցելու, մեր հասարակական կյանքին նոր շունչ տալու և հարստացնելու անսահման հնարավորությունների առումով` 2008-ին Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգը, Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 60-րդ տարելիցի առթիվ, հաջողությամբ թողարկեց “Մարդու իրավունքների պատմություններ” լայնամետրաժ խաղարկային ‎ֆիլմը և կազմեց Հանի աբու Ասադի, Սերգեյ Բոդրովի, Պաբլո Տրապերոյի, Ապիչապոնգ Վեերասետակուլի, Յասմինա Ժբանիչի և այլոց նկարահանած կարճ ‎ֆիլմերի շարք: 2011-ին, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի և Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ, նա թողարկեց յոթ կարճամետրաժ կինոնկարներից (ռեժիսորներ` Ֆանի Արդան, Իդրիսա Ուեդրաոգո, Ջա‎ֆար Փանահի և այլք) բաղկացած երկրորդ ֆիլմաշարը` “Առաջ և հիմա. սահմաններից և տարբերություններից անդին”՚: Այժմ Ադելինան աշխատում է քաղցկեղին նվիրված կարճամետրաժների ‎նոր շարքի վրա` “Առասպելներ և թյուրընկալումներ” աշխատանքային վերնագրով:
Լի Սան-յոն (Հարավային Կորեա)
Լի Սան-յոն (Հարավային Կորեա)
Լի Սան-յոնը կինոքննադատի իր կարիերան սկսել է “Cine 21”-ում, որը Կորեայի ամենաազդեցիկ կինոհանդեսն է: 2007-ից նա աշխատակցում է Պուսանի ՄԿՓ-ին և այժմ գլխավարում է Flash Forward մրցույթի և արևելաեվրոպական ֆիլմերի ընտրությունը: Հեղինակել է “Այն ամենը, ինչ թույլ է տալիս կինոն” էսսեն:
Նարեկ Թովմասյան (Հայաստան) - Բրիտանական Խորհրդի ժյուրի
Նարեկ Թովմասյան (Հայաստան) - Բրիտանական Խորհրդի ժյուրի
2006-ից աշխատում է Բրիտանական խորհրդում որպես ծրագրերի տնօրեն` ղեկավարելով կրթությանը, կառավարությանը, արվեստին և հասարակությանը վերաբերող ծրագրեր: Արվեստագիտության թեկնածու է: Մշակութային քաղաքականություն և արվեստի վարչագիտություն է դասախոսել Ցինցինատիի համալսարանում (Օհայո, ԱՄՆ), Կարլ Մարիա ֆոն Վեբերի երաժշտանոցում (Դրեզդեն, Գերմանիա), Կովկասյան ինստիտուտում, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Ռուս-հայկական պետական համալսարանում (Երևան): Ավելի քան 100 հոդված և հրապարակում ունի պարբերական մամուլում: Անդամակցում է Արևելաեվրոպական երաժշտական ընկերակցությանը, Երաժշտության տեսության ընկերությանը, Էթնոերաժշտագիտության եվրոպական ընկերությանը, Culturelink ցանցին, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների, Հայաստանի ժուռնալիստների միությանը, Միջազգային ծրագրերի գնահատման ցանցին:
Վալերի Բալայան (Ռուսաստան)
Վալերի Բալայան (Ռուսաստան)
Ծնվել է 1960-ին Ուկրաինայում: Կինոռեժիսոր և սցենարիստ, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միությունների, Ռուսաստանի կինոսցենարիստների գիլդիայի, Ռուսաստանի վավերագրողների գիլդիայի, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության Ղրիմի մասնաճյուղի վարչության անդամ: 1982-ին օպերատորի օգնական է աշխատել Լենինգրադի Վավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1984-ին ընդունվել է ԽՍՀՄ-ի Կինեմատոգրաֆիայի պետկոմին կից Կինոսցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացի սցենարական բաժինը (Լեոնիդ Գուրևիչի արվեստանոց): 1989-ին ավարտել է որպես վավերագրող ռեժիսոր: Հետագա տարիներին նրա սցենարների հիման վրա ավելի քան 40 վավերագրական ֆիլմ է նկարահանվել, իսկ ինքը 60-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է:
Սիտորա Ալիևա (Ռուսաստան)
Սիտորա Ալիևա (Ռուսաստան)
Ծնվել է Դուշանբեում: Կինո է մուտք գործել 7 տարեկանում` որպես դերասանուհի: Հետագա 9 տարիներին շուրջ տասը դեր է խաղացել գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում: ‎1987-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի սցենարական և կինոյի պատմության բաժինը (Ե. Սուրկովի և Լ. Մամետովայի արվեստանոց): 1987-88 թթ. եղել է Մշակութային հիմնադրամի փորձագետ, 1987-91 թթ.` “Տաջիկ‎ֆիլմ” ստուդիայի ավագ խմբագիր: 1991-ից ապրում և աշխատում է Մոսկվայում: 1991-93 թթ. խմբագիր է աշխատել Կինոյի աջակցման հիմնադրամում: 1994-96 թթ. եղել է “Իսկուսստվո կինո” ամսագրի գլխավոր խմբագիր Դ. Դոնդուրեյի օգնականը, միաժամանակ` Սոչիի “Կինոտավր”՚ ՄԿՓ-ի կինոծրագրի համադրողը: 1999-2005 թթ. ղեկավարել է և անդամակցել Սոչիի ՄԿՓ-ի, “Սիրո դեմքերը” ՄԿՓ-ի և “Կինոտավրիկ” մանկական արվեստի փառատոնի ընտրող հանձնաժողովին: 2002-05 թթ. եղել է “Կինոտավր” ռուսաստանյան բաց ԿՓ-ի գործադիր տնօրենը, 2005-ից նույն փառատոնի ծրագրի տնօրենն է: Ժյուրի անդամ է եղել Հայդերաբադի, Տալլինի, Մար դել Պլատայի, Քոթբուսի, Բեռլինի, Կարլովի Վարիի, Վենետիկի ՄԿՓ-երում:
Էմիլիա (Միրա) Հավյարովա (Չեխիա)
Էմիլիա (Միրա) Հավյարովա (Չեխիա)
Ծնվել է 1938-ին: Մանկավարժ-հոgեբանի կրթություն ունի: Դրամատուրg է, միջազgային մշակութային նախաgծերի ղեկավար, Օպերատորական արվեստի Camerimage ՄԿՓ-ի (Լեհաստան) ծրաgրային ասիստենտը, ՙԲարրանդով՚ կինոստուդիայի խորհրդատուն` Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Միջին Ասիայի gծով: Պրահայի Չեխոսլովակիայի կինոինստիտուտի ծրաgրերի տնօրենն է եղել: 1991-ից հետո աշխատել է Չեխոսլովակիայի արտաքին gործերի նախարարության մշակույթի բաժնում: 1992-97 թթ., որպես առաջին քարտուղար, ղեկավարել է Մոսկվայում Չեխիայի դեսպանության մշակույթի և կրթության բաժինը:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն