Ժյուրի

Հայկական համայնապատկեր

Վերադարձ
 
Դեյվիդ Դ՛Արսի (ԱՄՆ)
Դեյվիդ Դ՛Արսի (ԱՄՆ)
Դեյվիդ Դ՛Արսին ֆիլմերի քննախոսականներ է գրում “Screen International” հանդեսի համար, կինոյի մասին պարբերաբար ելույթներ ունենում BBC հեռուստատեսությամբ և ռադիոյով: Նրա կինոբլոգը` artinfo.com-ում Outtakes վերնագիրն ունի: Միաժամանակ Դ՛Արսին Հայֆայի (Իսրայել) ՄԿՓ-ի ծրագրի կազմող է: Գրում է նաև արվեստի մասին “The Art Newspaper of London” պարբերականում: Նա «Ուոլիի դիմանկարը» լիամետրաժ վավերագրական ֆիլմի (2012) սցենարի հեղինակը և պրոդյուսերն է, ֆիլմ, որտեղ ներկայացված է այն միջազգային «ճակատամարտը», որ ծավալվեց ավստրիացի նկարիչ Էգոն Շիլեի հափշտակված նկարի շուրջը: Դ՛Արսին լայնորեն անդրադարձել է նաև մշակութային սեփականության վերաբերյալ ընթացող բանավեճին:
Մարինե Ալես (Ռուսաստան/Հայաստան)
Մարինե Ալես (Ռուսաստան/Հայաստան)
Մարինե Ալեսը (Վարդանյան), որի կեղծանունը կազմված է որդու` Ալեքսանդրի և դստեր` Սեդայի անունների սկզբնատառերի համակցությունից, ծնվել է Մոսկվայում, քիմիկոսի և ճարտարապետի ընտանիքում: Մինչև պատանեկան տարիքը նրա կյանքն անցել է Երևան - Մոսկվա - Թբիլիսի քաղաքներից կազմված եռանկյունում: Հաճախել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, ուսանել Երևանի Թատերական ինստիտուտի թատերագիտության բաժնում և Մոսկվայի Թատերական արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում: Հեղինակել է հինգ երաժշտական ալբոմ («Ես քեզ կթողնեմ», «Բարդիներ», «Խոհեր», «Քեզ հետ և առանց քեզ», «Երկնքում` ոտաբոբիկ») և «Բեկորներ» ժողովածուով տպագրված հայերեն ու ռուսերեն չափածո գործեր: Հայաստանի «Կյանքի ընծա» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է:
Ժան Ռադվանի  (Ֆրանսիա)
Ժան Ռադվանի (Ֆրանսիա)
1985-ին Ժան Ռադվանիին շնորհվել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) դոցենտի կոչում: 2008-12 թթ. նա եղել է Մոսկվայի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆրանս-ռուսական հետազոտական կենտրոնի տնօրենը: 2012-ից INALCO-ի պրոֆեսոր է և այդ ինստիտուտի տնօրենը: Ռադվանին իր գործունեության ընթացքում հեղինակել և խմբագրել է մի շարք գրքեր և հոդվածներ կինեմատոգրաֆի մասին, որոնցից առավել հիշարժան են «Վրացական կինո» (1988), «Խորհրդային Կենտրոնական Ասիայի կինոն» (1991), «Հայկական կինո» (1993), «100 դուռ դեպի Ռուսաստան» (1999), «Ռուսաստանը երկու աշխարհների միջև» (2005), «Նոր Ռուսաստանը» (2007), «Կովկաս. ազդեցությունների խաղ» (2010), «Վերադարձ այլ Ռուսաստանից» (2013):
Նիք Ջեյմս (Մեծ Բրիտանիա)
Նիք Ջեյմս (Մեծ Բրիտանիա)
Նիք Ջեյմսը “Sight & Sound” կինոհանդեսի խմբագիրն է: Ուսանել է Սեյնթ Մարտինի արվեստի դպրոցում և 70-ականների վերջից մինչև 80-ականների կեսը եղել ռոք երգիչ: 1989-ին աշխատանքի է անցել “City Limits” հանդեսում և մինչև 1991-ը եղել վերջինիս կինոյի բաժնի խմբագիրը: Կինոյի, գրականության և արվեստի մասին գրել է “Guardian”, “The Observer”, “The Independent”, “US Vogue”, “Time Out”, “The London Review of Books” և “The Literary Review” պարբերականներում: 1996-ին նշանակվել է “Sight & Sound”-ի խմբագիր: 2002-ին լույս տեսավ Ջեյմսի գիրքը Մայքլ Մանի «Գոտեմարտ» ֆիլմի մասին, և նա դարձավ «Բրիտանական կինո. գործի ավարտը» վավերագրական կինոնկարի խոսնակը: 2010-ին Ֆրանսիայի կառավարությունը Նիք Ջեյմսին շնորհեց արվեստի և գրականության ասպետի կոչում, իսկ հաջորդ տարի նա Թելյուռայդի ԿՓ-ում (ԱՄՆ) “Sight & Sound”-ի կողմից ընդունեց հատուկ հիշատակման մեդալ: Ջեյմսը եղել է Սան Սեբաստիանի, Թորոնթոյի, Ստամբուլի, Սան Ֆրանցիսկոյի, Մորելիայի կինոփառատոների և Կանն-2011-ի «Քննադատների շաբաթ» ծրագրի ժյուրիի անդամ:
Միքայել Պողոսյան (Հայաստան)
Միքայել Պողոսյան (Հայաստան)
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հայրենական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր: Նրա գործերի հենքը Հայաստանի ժամանակակից կյանքն է: Միքայել Պողոսյանն ազատ ստեղծագործող է, հեղինակել է բազմաթիվ ֆիլմեր և ներկայացումներ` հանդես գալով որպես գաղափարի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր:
Անժելիկա Արտյուխ (Ռուսաստան)
Անժելիկա Արտյուխ (Ռուսաստան)
Սանկտ Պետերբուրգում բնակվող Անժելիկա Արտյուխը հոդվածներ է հրապարակել մի շարք ռուսական և միջազգային մասնագիտական կինոհանդեսներում («Իսկուստվո կինո», «Կինովեդչեսկիե զապիսկի», «Սեանս», «Film Comment» և այլն), ինչպես նաև թերթերում: Նա դասավանդում է Սանկտ Պետերբուրգի Կինոյի և հեռուստատեսության համալսարանում և Ազատ արվեստների և գիտությունների Սմոլնի քոլեջում: 2002-ին Կինոքննադատների ռուսական գիլդիան Միխայիլ Լևիտինի մրցանակ է շնորհել նրան: Արտյուխը FIPRESCI-ի անդամ է և եղել է Բեռլինի, Ռոտերդամի, Մոսկվայի, Օսլոյի, Վիեննայի և այլ միջազգային կինոփառատոների ժյուրիի անդամ:
Նարեկ Թովմասյան (Հայաստան) - Բրիտանական Խորհրդի ժյուրի
Նարեկ Թովմասյան (Հայաստան) - Բրիտանական Խորհրդի ժյուրի
2006-ից աշխատում է Բրիտանական խորհրդում որպես ծրագրերի տնօրեն` ղեկավարելով կրթությանը, կառավարությանը, արվեստին և հասարակությանը վերաբերող ծրագրեր: Արվեստագիտության թեկնածու է: Մշակութային քաղաքականություն և արվեստի վարչագիտություն է դասախոսել Ցինցինատիի համալսարանում (Օհայո, ԱՄՆ), Կարլ Մարիա ֆոն Վեբերի երաժշտանոցում (Դրեզդեն, Գերմանիա), Կովկասյան ինստիտուտում, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Ռուս-հայկական պետական համալսարանում (Երևան): Ավելի քան 100 հոդված և հրապարակում ունի պարբերական մամուլում: Անդամակցում է Արևելաեվրոպական երաժշտական ընկերակցությանը, Երաժշտության տեսության ընկերությանը, Էթնոերաժշտագիտության եվրոպական ընկերությանը, Culturelink ցանցին, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների, Հայաստանի ժուռնալիստների միությանը, Միջազգային ծրագրերի գնահատման ցանցին, “Մեծահասակների կթություն և ուսումնառություն ամբողջ կյանքի ընթացքում” ընկերակցությանը:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն