Նորություններ

"Ոսկե Ծիրան" փառատոնի նախագահը պարգեւատրվել է Կաննում

Վերադարձ 02 Հունիսի 2008 13:35
"Ոսկե Ծիրան" փառատոնի նախագահը պարգեւատրվել է Կաննում "Ոսկե ծիրան" երևանյան միջազգային կինոփառատոնի նախագահ Ատոմ Էգոյանին շնորհվել է 34-րդ էկումենիկ ժյուրիի մրցանակը "Պաշտամունք" ֆիլմում բացահայտված մարդասիրական արժեքների համար: Կինոնկարն ուսումնասիրում է մշակութային անհանդուրժողականության ու ապատեղեկացվածության խնդիրները:
"Ես անչափ զարմացած եմ այս մրցանակով, քանի որ այն ֆիլմը տեղադրում է այլ կոնտեքստում ", - ասաց Էգոյանն իր մրցանակի կապակցությամբ: Էգոյանը նույն մրցանակը ստացել է նաև 11 տարի առաջ` "Լուսավոր գալիք» կինոնկարի համար: "Պաշտամունքը" խորապես անձնական կինոնկար է: Այն խորապես արմատավրոված է այս մշակույթում և ես շատ հպարտ եմ ներկայացնել Կանադան նման մակարդակով", - հավելեց Էգոյանը:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն