Ֆիլմեր

Սյաո-սիեն Հոու

Վերադարձ
Սյաո-սիեն Հոու

Սյաո-սիեն Հոու, ծնվել է 1947, Մեյսիան, Գուանդուն, Չինաստան:
1948-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Թայվան: 1969-72 թթ. սովորել է Թայվանի արվեստի ազգային ակադեմիայի կինոբաժնում: Կինոուղին սկսել է որպես սցենարիստ եւ ռեժիսորի ասիստենտ: Հոուի ֆիլմերը հաճախ են առնչվում 50-60-ականների գյուղական Թայվանում անցած նրա պատանեկան տարիների փորձառությանը: 50-ականներին մայրցամաքից փախած ընտանիքները ցավագին պայքար էին մղում ապրելու համար, մինչդեռ 60-ականներին սկսվեցին ժամանակակից Թայվանի ամենանշանակալից սոցիալական փոփոխությունները: Այդ շրջանի տնտեսական վերելքը սկիզբ դրեց արեւմտյան ոգով արդյունաբերականացմանը: Հոուի պատմությունները բանաստեղծական, մեղմիկ ոճով նրա մեծ համակրանքն ու մարդասիրություն են արտացոլում: 1980-89 թթ. նրա նկարահանած տասը ֆիլմից յոթը լավագույն ֆիլմի կամ ռեժիսորական աշխատանքի մրցանակ է ստացել Վենետիկի, Բեռլինի եւ Նանտի Երեք մայրցամաքների փառատոնի նման հեղինակավոր կինոփառատոներում: Ըստ 1988-ին քննադատների շրջանում անցկացված համաշխարհային հարցման` Հոուն "կինոյի ապագան կանխորոշող երեք ռեժիսորներից մեկն" է, իսկ Ֆիլմադարանների միջազգային ընկերությունը նրան ճանաչել է որպես 90-ականների ամենակարեւոր ռեժիսորը:

Ֆիլմոգրաֆիա
Ֆենկուեյցի տղաները (1983), Մի ամառ պապի մոտ (1984), Ապրելու ժամանակը, մեռնելու ժամանակը (1985), Քամու բերանն ընկած փոշի (1986), Նեղոսի դուստրը (1987), Տխրության քաղաքը (1989), Տիկնիկագործը (1993), Լավ տղամարդիկ, լավ կանայք (1995), Մնաս բարով, Հարավ, մնաս բարով (1996), Շանհայի ծաղիկները (1998), Մամբոյի հազարամյակը (2001), "Լյումիեր" սրճարանը (2004), Երեք ժամանակ (2005):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն