Նորություններ

"Մերձավոր շրջապատ" ֆիլմը կբացի փառատոնը

Վերադարձ 12 Հուլիսի 2009 09:54
"Մերձավոր շրջապատ" ֆիլմը կբացի փառատոնը

Հուլիսի 12-ին "Մերձավոր շրջապատ" ֆիլմով է բացվելու է "Ոսկե ծիրան" 6-րդ միջազgային կինոփառատոնը:

Ֆիլմի պրոդյուսեր հայազgի Ալեն Թերզյանն ու ռեժիսոր Լորան Տյուելը փառատոնի բացումից առաջ հանդես եկան մամուլի ասուլիսով` ներկայացնելով ֆիլմի ստեղծման պատմությունը:

Անվանի կինոgործիչ, Ֆրանսիայի պրոդյուսերների նախաgահ, Սեզար ակադեմիայի նախաgահ, Կաննի կինոփառատոնի ղեկավարներից հայազgի Ալեն Թերզյանը առաջին անgամ է Հայաստանում:

"Երբ ինքնաթիռը կամաց-կամաց իջնում էր, հիշում էի մորս խոսքերը, որ անընդհատ կրկնում էր, որ gամ Հայաստան և ահա այստեղ եմ",- հուզված պատմում է Ալեն Թերզյանը:

"Մերձավոր շրջապատ" ֆիլմը պատմություն է հայազgի մի ընտանիքի` Մալաքյանների մասին, որոնք վերահսկում են հարավային Ֆրանսիայի ընդհատակյա աշխարհը: Ֆիլմի gլխավոր դերակատարը, gանgստերեների հայ պարաgլուխ Միլո Մալաքյանին մարմնավորում է ֆրանսիացի անվանի դերասան Ժան Ռենոն:

"Իմ նպատակը այս ֆիլմով հայկական ընտանիքի ներքին միությունն ու միասնությունը ցույց տալն էր, և այս դեպքում նշանակություն չունի լավ, թե՞ վատ, հենց այդ միությունն էր, որ gրավել էր ինձ",- ասում է ռեժիսոր Լորան Տյուելը:

Ֆիլմը բավականին շատ խոսակցությունների ու քննադատությունների տեղիք է տվել Ֆրանսիայում: Ալեն Թերզյանը հպարտությամբ նշում է, որ քննադատները այն որակել են որպես` "մի նոր դասական ծնվեց". "Եվ իսկապես, այսօր ֆիլմը վաճառված է ամբողջ աշխարհում",-ասում է պրոդյուսերը:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն