Նորություններ

Հայկական ֆիլմերը ՙ1001 վավերագրական ֆիլմ՚ Ստամբուլի միջազգային փառատոնում

Վերադարձ 02 Նոյեմբերի 2006 17:39
"Ռեժիսորներ առանց սահմանների" ծրագրի շրջանակներում հերթական կինոցուցադրումները տեղի ունեցան "1001 վավերագրական ֆիլմ" անունը կրող Ստամբուլի միջազգային փառատոնում (2006-ի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը): Փառատոնի ծրագրի "Ոսկե Ծիրան" բաժնում ընդգրկված էր 4 հայկական ֆիլմ` Արման Երիցյանի  ՙԲաց երկնքի տակ", Սուրեն Տեր-Գրիգորյանի "Կրակից ծնվածը", Արամ Շահբազյանի "Ակներ" եւ Հարություն Խաչատրյանի "Պոետի վերադարձը" ֆիլմերը: Ծրագիրը ներկայացնում էին կինոգետ Միքայել Ստամբոլցյանը ( "Ոսկե Ծիրան"-ի ծրագրերի տնօրեն) եւ ռեժիսոր Ռուբեն Խաչատրյանը:
Ծրագիրը կարելի է հաջողված համարել, քանի որ հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի մոտ,ինչի վկայությունն էին լիքը դահլիճները եւ ցուցադրումներից հետո տեղի ունեցած հարց ու պատասխանները: Կարեւոր է նշել նաեւ թե ըեղի հանդիսատեսի, թե արտասահմանցի հյուրերի ներկայությունը ցուցադրումներին, ինչը հիանալի հնարավորություն էր թուրք հանդիսատեսին եւ տարբեր երկրների մասնագետներին ներկայացնելու ժամանակակից հայկական վավերագրական կինոն:
ՙՈսկե Ծիրան"-ի եւ Թուրքիայի վավերագրողների ասոցիցիայի միջեւ համագործակցությունն սկսվել է երկու տարի առաջ, բայց այս փառատոնը Ստամբուլում հայկական ծրագիրը ներկայացնելու առաջին լուրջ հնարավորությունն էր: Սա առաջին եւ եզակի հնարավորությունն էր իր ձեւի մեջ երկու երկրների մշակութային եւ մասնագիտական կապերը զարգացնելու գործում:
Այցի ընթացքում մեր ներկայացուցիչները հնարավորություն ունեցան նաեւ բանակցելու հետագա համագորցակցության մասին մեր գործընկերների հետ: Որպես առաջին քայլեր ծրագրավորվեցին հետեւյալ միջոցառումները`
- ծրագրերի փոխանակում միմյանց փառատոներում
- Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ ֆիլմարտադրություն
- հետարտադրական հնարավորություններ միմյանց ֆիլմերի համար
- թուրքական ֆիլմերի ամենամյա ծրագրեր ՙՈսկե Ծիրան՚ կինոփառատոնում (մի քնի ֆիլմ հաջորդ փառատոնի համար արդեն իսկ ընտրվեց):
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն