Նորություններ

Ժան Ռենոն` հայի դերում."Ոսկե Ծիրան"-ը կբացվի "Մերձավոր շրջապատ" ֆիլմով

Վերադարձ 11 Հունիսի 2009 15:28
Ժան Ռենոն` հայի դերում."Ոսկե Ծիրան"-ը կբացվի "Մերձավոր շրջապատ" ֆիլմով

Հուլիսի 12-ին “Ոսկե Ծիրան” 6-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի ֆրանասիացի ռեժիսոր Լոռեն Տյուելի “Մերձավոր շրջապատ” (le Premier Cercle) ֆիլմով, որի պրոդյուսերն է հայազգի հայտնի կինոդիստրիբյուտոր Ալան Թերզյանը:

95 րոպեանոց այս թրիլլերը հայազգի Մալաքյան հանցախմբի մասին է, որը իշխում է Ֆրանսիայի հարավում: Հանցախմբի ղեկավարը Միլո Մալաքյանն է, ով հայտնի է իր դաժանությամբ: Նրա համար “Մերձավոր շրջապատ”-ը իր ընտանիքն է, իր արմատները, որոնց դավաճանել չի կարելի: Միլոն պատրաստ է հանցախմբի ղեկավարությունը հանձնել իր ժառանգին` միակ որդի Անտոնին, սակայն վերջինս այլ կյանքի է ձգտում: Իր սիրուն հասնելու համար նա պետք է փախչի այդ շրջապատից:

Միլո Մալաքյանի դերը ստանձնել է Ժան Ռենոն: Ֆիլմը թողարկվել է 2009թ-ի մարտին:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն