Ֆիլմեր

Ապահարզան ալբանական ձեվով

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2008
Ծրագիր Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Ապահարզան ալբանական ձեվով
Պրոդյուսեր(ներ) Ադելա Պեևա
Ռեժիսոր Ադելա Պեևա
Սցենարի հեղինակ(ներ) Ադելա Պեևա
Օպերատոր Յորո Նեդելկով
Երաժշտությունը` Ֆատոս Կերիմայ
Հնչյունային ձևավորող` Իվայլո Յանև, Միխալ Պրուսկի
Մոնտաժող` Ելիո Ելև, Դիանա Զախարիևա
 

Սինոփսիս

1961-ին Ալբանիան խզեց կապերը Խորհրդային Միության հետ: Կոմունիստ բռնապետ Էնվեր Հոջան գժտվել էր ԽՍՀՄ-ի հետ դեռ 5 տարի առաջ, երբ խորհրդային նոր առաջնորդ Նիկիտա Խրուշչովը ձեռնարկեց ապատալինացման գործընթացը: Ալբանիայի և մայր Ռուսաստանի ապահարզանը վարչակարգին դրդեց պահանջելու, որպեսզի բազմաթիվ ալբանացի քաղաքացիներ լքեն ծնունդով օտարերկրացի իրենց կողակիցներին: Ֆիլմում այս ապահարզանների երկու կողմերն էլ` թե զոհերը, թե նրանք, ում կարգադրվել է ստիպել մարդկանց` դիմելու այդ քայլին, հետադարձ հայացք են նետում անցած-դարձածին: Տղամարդիկ և նրանց օտարերկրացի կանայք հանկարծակի կասկածյալներ դարձան Հոջայի վարչակարգի աչքին և ձերբակալվեցին: Մեղադրանքը նույնն էր` կամ «լրտեսությունը Խորհրդային միության օգտին», «քարոզչությունը ալբանական պետության դեմ»: Հարցաքննության մեթոդները երաշխավորված չէին, և ովքեր հրաժարվում էին ենթարկվել, երկար ժամկետով դատապարտվում էին` որպես «հասարակության թշնամիներ»: Միակ փրկությունը մեծ առաջնորդ Հոջայի հանդեպ անվերապահ հավատարմության դրսևորումն էր ամուսնալուծության միջոցով: Ընդ որում` երեխաները պետք է մնային ալբանացի ծնողի մոտ, մանավանդ եթե նրանք համալսարանական ուսում և աշխատանք ստանալու ձգտում ունեին: Ալբանիայում, Լեհաստանում և Ռուսաստանում զոհերը մտաբերում են իրենց փլուզված ամուսնությունները: Մի տղամարդ նրանցից այցելում է կալանավայր, որտեղ մնացել է մոտ 18 տարի: Նա անկարող է ներել Հոջայի կողմնակիցներին, իսկ սրանք արդարանում են, թե իրենց խիղճը մաքուր է` ի վերջո, հանձնարարված գործն են արել:

Մրցանակներ

Ժյուրիի հատուկ մրցանակ (Ոչ խաղարկային ֆիլմերի «Ոսկե ռիտոն» ազգային ԿՓ, 2007), «Ոսկե սնդուկ» գլխավոր մրցանակ` լավագույն վավերագրական ֆիլմի համար (Հեռուստաֆիլմերի «Ոսկե սնդուկ» միջազգային փառատոն 2007), «Լավագույն բուլղարական վավերագրական ֆիլմ 2007», Շվեյցարական հեռուստահեռարձակման կորպորացիայի մրցանակ, Բազել-Կառլսռուհեի ֆորում, 2008:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն