Նորություններ

Համագործակցություն Նյու Յորքի “Մարգարեթ Միդ” կինո և վիդեո փառատոնի հետ

Վերադարձ 07 Հուլիսի 2009 19:19
Համագործակցություն Նյու Յորքի “Մարգարեթ Միդ” կինո և վիդեո փառատոնի հետ

Նյու Յորքի “Մարգարեթ Միդ” կինո և վիդեո փառատոնը արտասահմանյան վավերագրական ֆիլմերի ամենածավալուն և առաջնակարգ ամենամյա ցուցադրությունն է Միացյալ Նահանգներում: Փառատոնը հիմնադրվել է ազգային պատմության ամերիկյան թանգարանի կողմից` առաջատար մարդաբան Մարգարեթ Միդի ծննդյան 75-ամյակի և թանգարանում նրա գործունեության 50-ամյակի պատվին: Ամեն տարի փառատոնը ներկայացնում է աշխատանքների լայն ընտրանի թե’ ձևի, թե’ նյութի առումով: Փառատոնն աչքի է ընկնում ֆիլմերի գերազանց ընտրությամբ, որտեղ շոշափվում են բազմազան ու հրատապ թեմաներ, և ներկայացվում է խնդիրների ու հեռանկարների լայն շարք: Փառատոնի ծրագրավորողները խիստ ընտրություն են կատարում` հաշվի առնելով թե’ հայտերի որակը, թե’ ռեգիոնալ և թեմատիկ բազմազանությունը:

Այս տարի “Մարգարեթ Միդ” կինո և վիդեո փառատոնը ներկայացված է “Ոսկե Ծիրան” 6-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրերի ցանկում: Ծրագրում ներառված են “Մարգարեթ Միդ” կինո և վիդեո փառատոնի տարբեր տարիների մրցանակակիր , ինչպես նաև միջինասիական և հայկական ֆիլմեր: Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում` տեղական ֆիլմարտադրողների շրջանակներում զարգացնել վավերագրական ֆիլմերի այս կինոփառատոնը, ներկայացնել հայկական և տարածաշրջանային վավերագրական ֆիլմերը Մարգարեթ Միդի ընտրված ֆիլմերի հետ և խրախուսել փոխանակմանը:

Ֆիլմերը կներկայացնի Նյու Յորքի Ազգային Պատմության Ամերիկյան Թանգարանում Մարգարետ Միդ Կինո և Վիդեո Փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արիելլա Բեն-Դովը:

Ծրագիրը, բացի Երևանից, ցուցադրվելու է նաև շրջաններում` Գյումրիում և Կապանում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.amnh.org/mead ինտերնետային կայք:

Ծրագիրը իրականացվում է Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտի "Արվեստ և մշակույթ" ցանցային ծրագրի աջակցությամբ:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն