Ֆիլմեր

Ջասուր Իսխակով

Վերադարձ
Ջասուր Իսխակով

Ջասուր Իսխակով (ծն. 1947, Տաշքենդ, Ուզբեկստան)
Սցենարիստ, դրամատուրգ, կինոռեժիսոր: Ուզբեկստանի պետական մրցանակի դափնեկիր: Ավարտել է Տաշքենդի Օստրովսկու անվան գեղարվեստա-թատերական ինստիտուտը, ԽՍՀՄ Պետկինոյին կից Կինոռեժիսորների բարձրագույն դասընթացը: Մի շարք մուլտիպլիկացիոն և խաղարկային ֆիլմեր են նկարահանվել Իսխակովի սցենարներով: Նա ավելի քան 30 վավերագրական ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորն է: Տաշքենդում բեմադրված թատերական ներկայացումների, ավելի քան 20 պատմվածքի հեղինակ է: Համագործակցում է մի շարք հանդեսների հետ: Հեղինակել է մի քանի երգերի խոսքեր: Աշխատում է սոցիալական և առևտրային գովազդի ոլորտում:

Ֆիլմացանկ
Զուլալ աղբյուրներ (1977), Սրընթաց գետի սահանքներում (հ/ս, 2 մաս, 1981), Մնաս բարով, ամռան կանաչ… (1985), Վեր ես բարձրանում (Ճակատագիր) (Հարված, հ/ս, 2 մաս, համառեժ.` Է. Իշմուխամեդով), Սիրով և ցավով (1987, հ/ս, 4 մաս, համառեժ.` Է. Իշմուխամեդով և Օ. Ագիշև), Ուզում եմ, որ մնաս… (1992), Չարիքի սուլթանությունը (1994, վավեր.), Ոսկե ձիու նզովքը (1998, հ/ս, 4 մաս), Թռիչքը թույլատրվում է (Ճակատագիր) (1999), Սամարղանդը 2750 տարեկան է (2004, վավեր.), Իսկական տղամարդկանց որս (2005), Սամարղանդի փաստաթուղթը (2006, վավեր.), Արկածներ ճատրակի երկրում (2009), Վերականգնողները (2009, վավեր.), Պատերազմի զավակները (2010), Ճշմարտության օրը (2011):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն