Ֆիլմեր

Քամին մեզ կտանի

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2005
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Քամին մեզ կտանի
Պրոդյուսեր(ներ) Մարին Կարմից, Աբաս Քիառոստամի
Ռեժիսոր Աբաս Քիառոստամի
Սցենարի հեղինակ(ներ) Աբաս Քիառոստամի
Օպերատոր Մահմուդ Կալարի
Երաժշտությունը` Փեյման Յազդանյան
Հնչյունային ձևավորող` Մոհամադ Ռեզա Դելփակ
Մոնտաժող` Աբաս Քիառոստամի
Նկարահանվել են` Բեհզադ Դուրանի, Նողրե Ասադի, Ռուշան Քարամ Էլմի, Բահման Ղոբադի, Շահպուր Ղոբադի, Ռեյհան Հեյդարի, Մասուդ Մենսուրի, Ալի Ռեզա Նադերի, Ֆրանգիս Ռահսեփար
 

Սինոփսիս

Մի ինժեներ ուղեւորվում է հեռավոր իրանական գյուղ` անհասկանալի գործուղմամբ, որով նախատեսված են փոս փորող անհայտ օգնականներ: Բլրի մոտ աշխատող մարդիկ դառնում են ֆիլմում պատկերված միջավայրի գլխավոր կերպարներից: Ինժեները մերթընդմերթ մեքենայով բարձրանում է զառիվերը, որպեսզի ընդունի այն հեռախոսազանգերը, որոնք լավ չեն հասնում ստորոտի գյուղը: Ի՞նչ զանգեր են դրանք: Ծեր կի՞ն է մեռնում: Խոսքը թաղված գանձի որոնման մասի՞ն է, թե՞ դիակները շիրմից հանելու: Սա մնում է անհայտ, քանի որ խոսակցին մենք չենք լսում: Ժամանակակից հերոսի կյանքում իշխող «ջիփն» ու ձեռքի հեռախոսը թվում են աննպատակ, կարեւորվում են միայն մղումներն ու պահի զգայական բովանդակությունը: Գյուղացիների ավանդական կյանքն էլ ավելի իմաստալից չի թվում: Ֆիլմը նման է Բեքեթի աբսուրդի թատրոնին, «Գոդոյին սպասելիս» պիեսին:

Մրցանակներ
«Ապագայի կինո» մրցանակ` լավագույն ֆիլմի համար, FIPRESCI-ի մրցանակ, Ժյուրիի հատուկ մեծ մրցանակ, Վենետիկի միջազգային կինոփառատոն:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն