Նորություններ

Տիգրան Ավետիքյանը, Վարդան Հակոբյանն ու Աննա Կոնդոն “Ոսկե Ծիրան”-ի մամլո սրահում:

Վերադարձ 15 Հուլիսի 2009 11:50
Տիգրան Ավետիքյանը, Վարդան Հակոբյանն ու Աննա Կոնդոն “Ոսկե Ծիրան”-ի մամլո սրահում:

Տիգրան Ավետիքյան

“Թեև հայրս` Սերժ Ավետիքյանը, Երևանում չէ, նա այստեղ է… որովհետև Հայաստանի հետ ես կապված եմ նրա միջոցով”,- ասում է երիտասարդ ռեժիոր Տիգրան Ավետիքյանը ու հավելում, - “ …սա իմ կյանքում առաջին փառատոնն է, ինչի համար շատ ուրախ եմ և շնորհակալ կազմակերպիչներին` ֆիլմս ընտրելու համար”:

Ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանի որդին է: 2005-2006թթ. որպես ռեժիսորի ասիստենտ մասնակցել է մի շարք ֆիլմերի ստեղծմանը: 2005-ին նկարահանել է առաջին` “Հակառակ ուղղությամբ” ֆիլմը: Ոսկե Ծիրանին մասնակցում է Ջուրն ընկնելով (2009) ֆիլմով:

Աննա Կոնդո

Ծնվել է Երևանում, մեծացել Ֆրանսիայում, ապրում է Նյու Յորքում: Դերասանական արվեստ է ուսանել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Կարիերան սկսել է քննադատների դրվատանքին արժանացած լիամետրաժ և կարճամետրաժ ժապավեններով:

Փառատոնին մասնակցում է 2008-ին նկարահանված Հպարտ Իզան Ֆիլմով:

Վարդան Հակոբյան

“….Կապեր, աղջիկներ, փող. նա ամեն ինչ ունի և ամեն ինչ հրաշալի է` մինչև հանդիպումը սիրո հետ…”

“Պլատոն”, այսպես է կոչվում երիտասարդ ռեժիսոր Վարդան Հակոբյանի նոր ֆիլմը:

1995-97 թթ. ուսանել է Երեւանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառեժիսուրայի բաժնում, ապա` Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժնում, որն ավարտել է 2002-ին (Կարեն Շահնազարովի, Անդրեյ Էշպայի արվեստանոց):

“Իմ անունը Երջանկություն է”, “Չիժիկ”, “Քաղաք”… Վարդան Հակոբյանը առաջին անգամ չէ, որ մասնակցում է “Ոսկե Ծիրան” փառատոնին:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն