Ֆիլմեր

Նոր կամրջի սիրահարները

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2007
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Նոր կամրջի սիրահարները
Պրոդյուսեր(ներ) Քրիստիան Ֆեշներ, Ալեն Դաան
Ռեժիսոր Լեոս Կարաքս
Սցենարի հեղինակ(ներ) Լեոս Կարաքս
Օպերատոր Ժան-Իվ Էկոֆյե
Նկարիչ Միշել Վանդեստիեն
Երաժշտությունը` Բենջամին Բրիթեն, Դմիտրի Շոստակովիչ
Հնչյունային ձևավորող` Անրի Մորել
Մոնտաժող` Նելի Կետյե
Նկարահանվել են` Ժյուլիետ Բինոշ, Դընի Լավան, Քլաուս-Միխայել Գրյուբեր
 

Սինոփսիս

Փարիզն էլ իր անօթևաններն ունի, և նրանցից ոմանք փոքրիկ համայնքներով ապրում են Նոր կամրջի մոտ, որն իրականում քաղաքի ամենահին կամուրջն է: Մի տաքսի թեթևակի վիրավորում է բանուկ ճանապարհով քայլող փողոցաբնակ Ալեքսի ոտքը: Երբ նա կաղին տալով վերադառնում է կամրջի տակ գտնվող իր ապրելատեղին, աչքի վիրակապով մի քնած աղջկա է հայտնաբերում: Նրանք ծանոթանում են, և Ալեքսն իմանում է, որ Միշելը նկարչուհի է` արվարձանում ապրող բարեկեցիկ ընտանիքից: Նրան փողոց է բերել իր արվեստով անընդմեջ զբաղվելու ցանկությունը, մինչև որ աչքի խորացող հիվանդության պատճառով տեսողությունը անխուսափելիորեն կորցնի: Ալեքսն իր խմիչքի փողը վաստակում է փողոցային ներկայացումներով. կրակ կուլ տվող է և մարմնամարզական համարներ ցուցադրող: Այս երկուսն ընկերանում են, սիրեցյալներ դառնում և շատ արկածների միջով անցնում` փողոցային կյանքի արվեստը գործի դնելով ու միաժամանակ նույնիսկ զվարճանալով: Նրանք այնքան են մտերմանում, որ երբ Ալեքսը բանտարկվում է խանդից դրդված իր անզուսպ արարքի համար, արդեն բուժված Միշելը գալիս է բանտում նրա հետ տեսակցելու և խոստանում, որ կհանդիպեն կամրջին Ալեքսի ազատվելուց հետո: Թեև գործողությունը ծավալվում է աղքատների միջավայրում, ֆիլմը շատ թանկ է նստել. ամենամեծ ծախսերից մեկը դարձել է Նոր կամրջի պատճենը կառուցելու անհրաժեշտությունը:

Մրցանակներ
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակներ (Լավագույն դերասանուհի, լավագույն օպերատոր, լավագույն մոնտաժող):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն