Ժյուրի

Էկումենիկ

Վերադարձ
 
Հանս Հոդել (Բեռն, Շվեցարիա)
Հանս Հոդել (Բեռն, Շվեցարիա)
Ինտերֆիլմի՝ Ֆիլմերի միջազգային միջեկեղեցական կազմակերպության նախա գահ: Բեռնում մանկավարժական և բողոքական աստվածաբանական ուսումն ավարտելուց հետո ծառայել է որպես հո գեւոր համայնքում, շեշտը հիմնականում դնելով երիտասարդական շարժման վրա: Հանդիսանում է դպրոցներում կրոնի, էթիկայի և լրատվության՝ ուսուցիչների վերապատրաստման մասնա գետ: Այնուհետև 16 տարի եղել է շվեցարական բողոքական եկեղեցիների ֆիլմերի լիազոր՝ ներառյալ ոչ թատերական ֆիլմերի և վիդեոյի տարածման համար պատասխանատվությունը, ZOOM. Հանդիսանում է Բեռլինում, Կաննում, Մոնրեալում և այլ վայրերում Ինտերֆիլմի և Էկումենիկ ժյուրիների անդամ:
Փիթեր Մալոուն (Ավստրալիա/ Միացյալ Թագավորություն)
Փիթեր Մալոուն (Ավստրալիա/ Միացյալ Թագավորություն)
Փիթեր Մալոունը ավստրալացի կաթոլիկ հո գևորական է, Սուրբ Սրտի միսիոներ: Սովորել է Կանբեռայում՝ Ավստրալիայի ազ գային համալսարանում արվեստի աստիճանի համար պատմությունից և Հռոմի Գրե գորյան համալսարանում Աստվածաբանության լիցենցիատի աստիճանի համար: Դասավանդել է Հին կտակարան Մելբուռնում Յարրայի աստվածաբանական միությունում, աշխատել ազ գային պաստորական ինստիտուտում և Մելբուռնի Կյանքի սիրտ հո գևոր կենտրոնում: Ընտրվել է OCIC-ի (Կինոյի համար կաթոլիկների կազմակերպություն) նախա գահ Փասիֆիքում 1989թ.-ին և եղել համաշխարհային OCIC-ում որպես նախա գահ 1998-2001թթ.-րին: OCIC-ի և UNDA-ի միացումից հետո դարձել է SIGNIS-ի (Աշխարհի կաթոլիկների ասոցիացիա կապի համար) առաջին նախա գահ՝ 2001-2005: Այժմ աշխատում է SIGNIS-ի կինոյի բաժնում: Հանդիսանում է կինոքննադատ 1968թ.-ից ի վեր, հրատարակել է գրքեր և հոդվածներ կինոյի վերաբերյալ և եղել է մի քանի OCIC/SIGNIS- րի ու Էկումենիկ ժյուրիների անդամ:
Տ.Մկրտիչ վարդապետ Պռոշյան (Հայաստան).
Տ.Մկրտիչ վարդապետ Պռոշյան (Հայաստան).
Ծնվել է 1975թ. օ գոստոսի 13-ին Էջմիածին քաղաքում: 1982-1992 թթ. սովորել և ավարտել է տեղի Խ. Աբովյանի անվան միջնակար գ դպրոցը: 1986-1991 թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Ե. Թադևոսյանի անվան նկարչական դպրոցը: 1998թ. ընդունվել է Սևանի Վազ գենյան Հո գևոր ճեմարանը և ավարտել է 1998 թ.: 1998-1999 թթ. ուսումը շարունակել է Էջմիածնի Գևոր գյան հո գևոր Ճեմարանում: 1999 թ. մայիսի 23-ին ձեռնադրվել է սարկավա գ: 2000թ. Գևոր գյան հո գևոր Ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ` "Խոսրով Անձևացու "Պատարա գի Մեկնության" աստվածաբանությունը" թեմայով: 1999-2000թթ. աշխատել է ՔԴՔԿ-ում հանրակրթական դպրոցների կրոնի ուսուցիչների վերապտրաստման գրասենյակի պատասխանատու: 2001թ. հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարե գին Բ Վեհափառ Հայրապետի: Նույն աշխարհաբար թար գմանությամբ հրատարակել Անձևացու ՚Պատարա գի Մեկնությունՙ աստվածաբանական գործը և Վարդան Այ գեկցու ՚Խրատ Բոլոր Քահանաներինՙ քարոզխոսական երկը: 2001-2003թթ. սովորել և ավարտել է Մեծ Բրիտանիայի Leeds համալսարանը՝ ստանալով BA in theology and pastoral studies /2.1/ աստիճան: 2003-2004թթ. սովորել և ավարտել է Մեծ Բրիտանիայի համալսարանում՝ ստանալով Mth in Sistematic theology/with distinction/ աստիճան: 2004թ. հոկտեմբերի 1-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարե գին Բ Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազ գենյան Հո գևոր Ճեմարանի տեսչի պաշտոնակատար: 2005թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարե գին Բ Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազ գենյան Հո գևոր Ճեմարանի տեսուչ: Շարունակում է պաշտոնավարել: 2006թ. պաշտպանել է վարդապետական թեզ ՚Ֆեմինիստ փրկաբանության վերլուծության փորձՙ թեմայով և ստացել է մասնավոր վարդապետական գավազան:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն