Ժյուրի

Էկումենիկ

Վերադարձ
 
Գուիդո Կոնվան (Բելգիա)
Գուիդո Կոնվան (Բելգիա)
Ծնվել է 1956-ին, բելգիացի է: Մշակույթի պատմության և սոցիալական մշակութային մարդաբանության մասնագետ: Թեկնածուական է պաշտպանել կինոյի պատմությունից: Բազմաթիվ գրքեր և հոդվածներ է հրապարակել աֆրիկյան, ասիական, լատինաամերիկյան և եվրոպական կինոյի մասին: SIGNIS-ի քարտուղարությունում ԶԼՄ-ների և կինոփառատոների հետ մասնագիտական կապերի հաստատման պատասխանատուն է և «SIGNIS Media» հանդեսի խմբագիրը: Միջազգային կինոփառատոների խորհրդատու է և Բելգիայի մասնագիտական կինոմամուլի ընկերակցության (Բրյուսել) քարտուղարն ու Բելգիայի Աֆրիկյան կինոյի փառատոնի նախագահը: Վերջին 25 տարում քանիցս ժյուրիի անդամ է եղել տարբեր միջազգային կինոփառատոներում:
Գևորգ աբեղա Սարոյան (Հայաստան)
Գևորգ աբեղա Սարոյան (Հայաստան)
Ծնվել է 1977թ. Մասիսում: Ուսանել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Անգլերեն լեզու և հոգեբանություն է սովորել Քոնֆորդիա քոլեջում (ԱՄՆ): Աստվածաբանության բակալավրի աստիճանն ստացել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում, իսկ մագիստրոսինը` Օքսֆորդի: Վազգենյան հոգևոր դպրոցի տեսուչ է:
Դընիզ Մյուլե (Ֆրանսիա)
Դընիզ Մյուլե (Ֆրանսիա)
Ֆրանսիայի ռեֆորմիստական եկեղեցու և ժնևի բողոքական եկեղեցու պաստոր: Կաննում անցկացրած մանկությունից, համալսարանում մանկավարժություն և հումանիտար գիտություններ ուսանելուց հետո ավարտել է Մոնպելյեի (Ֆրանսիա) Բողոքական աստվածաբանական համալսարանը, ինչպես նաև Չիկագոյի և Ռիչմոնդի (ԱՄՆ) Բողոքական աստվածաբանական համալսարանը: Քահանա է եղել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի տարբեր եկեղեցական ծխերում: PRO-FIL-ի (Ֆրանսիա),WACC-իանդամ է, INTERFILM-ի փոխնախագահ: 2000-ից որպես INTERFILM-ի պատվիրակ, SIGNIS-ի հետ կազմում է Կաննի փառատոնի էկումենիկ ժյուրին: Եղել է Լոկառնոյի, Բեռլինի, Կաննի, Մոնրեալի կինոփառատոների, 5-րդ «Ոսկե ծիրանի» էկումենիկ ժյուրիի անդամ
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն