Ժյուրի

Էկումենիկ

Վերադարձ
 
Մագալի Վան Ռեթ (Ֆրանսիա)
Մագալի Վան Ռեթ (Ֆրանսիա)
SIGNIS-ի www.signis.net կայքի և ֆրանսիական կաթոլիկական ծխերի ու ԶԼՄ-երի (ռադիո, հեռուստատեսություն, հանդեսներ) ցանցի լրագրող, կինոքննադատ: 1990-2002 թթ. եղել է Ֆրանսիական քրիստոնեական ռադիոցանցի կինոքննադատը, 2002-2007 թթ.` Կաննի ՄԿՓ-ի Էկումենիկ ժյուրիի մամուլի կցորդը, 2003-2008 թթ.` Լիոնի թեմի կապի ծառայության կինոքննադատը, 2008-2011 թթ.` Լիոնի թեմի արվեստի, մշակույթի և հավատի կայքի կինոքննադատը: FIPRESCI-ի բաժանմունքի` Ֆրանսիայի կինոլրագրողների միության անդամ է (այժմ` վարչության անդամ): SIGNIS-ի ժյուրիի անդամ է եղել, Ամիենի, Ալբայի, Թուլուզի, Փարիզի, Վենետիկի, Էկումենիկ ժյուրիի անդամ` Կարլովի Վարիիի (2005), Լոկառնոյի (2006) և Բեռլինի (2008) ՄԿՓ-երում: Եղել է նաև SIGNIS-ի ներկայացուցիչը “Կրոնն այսօր” միջկրոնական ԿՓ-ում (Հռոմ, 2007 և 2008): Անդամակցել է FIPRESCI-ի ժյուրիին Կահիրեի (2008) և միջկրոնական ժյուրիին` Թեհրանի Ֆաջր (2010) ԿՓ-երում:
Գևորգ վարդապետ Սարոյան (Հայաստան)
Գևորգ վարդապետ Սարոյան (Հայաստան)
Ծնվել է 1977-ին Մասիսում: Ուսանել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Անգլերեն և հոգեբանություն է սովորել Քոնքորդիա քոլեջում (ԱՄՆ): Աստվածաբանության բակալավրի աստիճանն ստացել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում, իսկ մագիստրոսինը` Օքսֆորդի համալսարանում: Գևորգյան հոգևոր դպրոցի տեսուչ է:
Անդրեաս Էնգելշալք (Գերմանիա)
Անդրեաս Էնգելշալք (Գերմանիա)
Ծնվել է 1962-ին: Բողոքական աստվածաբանություն է ուսանել Հայդելբերգում և Համբուրգում: Ուսումնառությունը սկսելուց առաջ մեկ տարի կամավորական է եղել Թայզեի էկումենիկ համայնքում: Աշխատել է EKD-ի կինոմշակույթի բաժնում (1993), իսկ 1996-2000 թթ.` Մայնի Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետում: 2000-ից Հռենոսի շրջանի ավետարանչական եկեղեցու քահանան է եղել, մինչև 2005-ը` Բրաունֆելսի (Հեսեն) բողոքական ծխի քահանան, 2005-ից` դպրոցինը: 1996-ից INTERFILM-ի անդամ է, նույն տարի եղել է Մանհայմ-Հայդելբերգի ՄԿՓ-ի Էկումենիկ ժյուրիի անդամ: “Հանրամատչելի մշակույթն ու կրոնը” խմբի անդամ է:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն