Ժյուրի

Էկումենիկ

Վերադարձ
 
Գևորգ եպիսկոպոս Սարոյան (Հայաստան)
Գևորգ եպիսկոպոս Սարոյան (Հայաստան)
Ծնվել է 1977-ին Մասիսում: Ուսանել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Անգլերեն և հոգեբանություն է սովորել Նյու Յորքի Հոգեբանության և փիլիսոփայության Քոնքորդիա քոլեջում (ԱՄՆ): Աստվածաբանության բակալավրի աստիճանն ստացել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանից, իսկ մագիստրոսինը` Օքսֆորդի համալսարանից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի վերատեսուչն է:
Թեո Պեպորտ (Լյուքսեմբուրգ)
Թեո Պեպորտ (Լյուքսեմբուրգ)
1953-ին ծնված Պեպորտն իր մասնագիտական գործունեությունը սկսել է 1975-ին՝ որպես կրոնի ուսուցիչ: 1980-85 թթ. եղել է երիտասարդների հարցերով զբաղվող ծխական աշխատակից: 1985-ին դարձել է Չափահասների քրիստոնեական դաստիարակության կենտրոնի խորհրդական ԶԼՄ-երի գծով, իսկ 1995-2003 թթ. այդ կենտրոնի տնօրենն է եղել: 2002-ին նշանակվոլ է Լյուքսեմբուրգի կաթոլիկ եկեղեցու կապի և հաղորդակցության գրասենյակի ղեկավար՝ ստանձնելով նաև արքեպիսկոպոսական թեմի մամուլի խոսնակի գործը: 2011-13 թթ. զբաղեցրել է եպիսոկոպոսական պատվիրակի պաշտոնը: Այժմ Լյուքսեմբուրգի թեմի եպիսկոպոսական խորհրդի անդամ է: 1985-ից ընդգրկվել է SIGNIS-ի կազմում, գլխավորել ամբողջ կազմակերպության ֆինանսական բաժինը, ապա՝ SIGNIS-ի եվրոպական բաժանմունքի պատգամավորն ու ֆինանսական բաժնի ղեկավարը եղել: 2013-ից SIGNIS-ի եվրոպական բաժանմունքի փոխնախագահն է: Նախկինում եղել է Լյուքսեմբուրգի կինոմրցանակի ժյուրիի անդամ (2003), Լյուքսեմբուրգի Cinénygma ՄԿՓ-ի ժյուրիի նախագահ (2004), SIGNIS-ի ժյուրիի անդամ Վենետիկի ՄԿՓ-ում (2005), էկումենիկ ժյուրիի անդամ Նյոշատելում (2005), Բեռլինում (2007), Օբերհաուզենում ( 2010):
Միքայել Մոգրեն (Շվեդիա)
Միքայել Մոգրեն (Շվեդիա)
Ծնվել է 1969-ին: Ուսանել է Գյոթեբորգում, Թյուբինգենում, Հարվարդում և Ուպսալայում: Աստվածաբանության դոկտոր է և փիլիսոփայության մագիստրոս: Ուսուցչություն է արել Տանզանիայում, պաստորի օգնական եղել Հեսեն-Նասաուում, շվեդական ծխի քահանա, 1997-2006 թթ.` Ուպսալայի համալսարանի դասախոս, 2004-09 թթ` Ուպսալայի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա, իսկ 2009-11 թթ. դավանաբանություն է դասավանդել Փարիզի համալսարանի բողոքականության ֆակուլտետում: 2011-ից առայսօր Վեսթերոսի թեմի քահանան է: Հրեաների և մահմեդականների հետ գրված էսսեների, բանավեճերի և հոդվածների հեղինակ է: Անդամակցում է Ինտեֆիլմին, 2009-ին եղել է Նիոնի Visions du Réel ՄԿՓ-ի միջկրոնական ժյուրիի, իսկ 2011-ին՝ Կաննի ՄԿՓ-ի էկումենիկ ժյուրիի անդամ:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն