Նորություններ

Ամեն մի խոչընդոտ ես ընդունում եմ որպես հերթական մարտահրավեր

Վերադարձ 18 Հուլիսի 2008 17:26
Ամեն մի  խոչընդոտ ես ընդունում եմ որպես հերթական մարտահրավեր Հուլիսի 18-ին հոլանդացի հայտնի կինոռեժիսոր Յոս Ստելինգը և Հայփոստի գլխավոր տնօրեն` Հանս Բոնը հանդիպեցին լրագրողների հետ: Հայփոստի աջակցությամբ և հովանավորությամբ է , որ այս տարի հայ հանդիսատեսը առիթ ունեցավ հանդիպելու հայտնի կինոռեժիսորի հետ, դիտելու նրա ֆիլմերը: Յոս Ստլինգը կատակելով, լրագրողների հետ իր զրույցն սկսեց նարնջագույնի խորհրդից: Իր համար նարնջագույնը կապվում է մի շարք իրադարձությունների և երևույթների` ծիրանի, հեղափոխության և Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ: Այնուհետև խոսեց Ամերիկյան և Եվրոպական ֆիլմերի առանձնահատկություններից. "Ամերիկյան կինոյի համար կաևորը սյուժեն է, եվրոպականի համար` մարդը,սակայն կան ամերիկյան կինոռեժիսորներ,ովքեր եվրոպական կինո են նկարում": Խոսելով հոլանդացի հանդիսատեսի արանձնահատկություններից Յոս Ստելինգն ասաց, որ հոլանդացիներն ավելի հողեղեն են և դա, թերևս, պայմանավորված է նրանց աշխարհագրական դիրքով: Ֆիլմ սիրելու համար հայացքդ պիտի վեր ուղղես: Հոլանդացիներն ավելի շատ ընթերցող են քան հանդիսատես, նրանք շատ պրագմատիկ են: Ինչ վերաբերվում է ձախողումներին և խոչընդոտներին, դրանց համար նա ունի հստակ փիլիսոփայություն: Ձախողումներն, նրան ամենևին չեն կոտրում,ընդհակառակը, դրանք մեկ քայլ առաջ գնալու հնարավորություն են ստեղծում: Ասուլիսն անցավ ջերմ մթնոլորտում, լրագրողների հարցերը բազմաթիվ էին: Հարցերն հիմնականում վերաբերվում էին "Դուշկա" ֆիլմին, որը ցուցադրվեց օրերս "Ոսկե ծիրանի" Հոլանդական օրվա շրջանակներում :
Հանրահայտ հոլանդացի կինոռեժիսոր Յոս Ստելինգը, կարևորելով փառատոնն, ասաց, որ այն կինոարվեստի սիրահարների համար բարձրարվեստ ֆիլմեր դիտելու եզակի հնարավորություն է:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն