Նորություններ

Աբոլֆազլ Սաֆարին և Ցայ Շանգժուն հանդիպեցին լրագրողների հետ

Վերադարձ 16 Հուլիսի 2008 21:28
Աբոլֆազլ Սաֆարին և Ցայ Շանգժուն հանդիպեցին  լրագրողների հետ Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Ոսկե ծիրանի խաղարկային մրցույթային ծրագրի մասնակից , չինացի ռեժիսոր Ցայ Շանգժուն և իրանցի Աբոլֆազլ Սաֆարին:
Չինացի կինոռեժիսոր Ցայ Շանգժուն, մասնագիտությամբ սցենարիստ է: Ավարտել է Չինաստանի դրամայի կենտրոնական ակադեմիան:Նրա սցենարները հեղինակավոր կինոփառատոններում արժանացել են բազմաթիվ մրցանակների : «Կարմիր քիստը» նրա ռեժիսորական դեբյուտն է , ֆիլմի սցենարի հեղինակը նույնպես Ցայն է, : «Իմ ֆիլմն այն մարդկանց մասին է, ովքեր կորցրել են իրենց տեղն ու ինքնությունը` հայտնվելով քաղաքի ու գյուղի արանքում»: Վերջին տարիներին Չինաստանը մեծ փոփոխություններ ապրեց: Քաղաքներն ընդլայնվում, իսկ գյուղական տարածքները կրճատվում են: Մարդիկ թողնելով իրենց տները գնում են դեպի քաղաք, բախվելով ժամանակակից քաղաքի իրականությանը :
Իրանցի երիտասարդ կինոռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարին շուրջ 6 ֆիլմի հեղինակ է: Իր առաջին ֆիլմերը նա նկարել է վավերագրական ժանրում: Մասնագիտությամբ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է: «Աշխարհի եզրին» խաղարկային ֆիլմը , որ տեղ է գտել մրցույթային ծրագրում, նույնպես մոտ է վավերագրական ժանրին: Երկու տարի ֆիլմը չի ցուցադրվել Իրանում: Աբոլֆազլ Սաֆարին լիահույս էր ,որ ֆիլմը ջերմ ընդունելություն կգտնի հանդիսատեսի կողմից:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն