Ֆիլմեր

Բռունցքները գրպանում

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2006
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Բռունցքները գրպանում
Պրոդյուսեր(ներ) Էնցո Դորիա
Ռեժիսոր Մարկո Բելլոկկիո
Սցենարի հեղինակ(ներ) Մարկո Բելլոկկիո
Օպերատոր Ալբերտո Մարրամա
Նկարիչ Ջիզելլա Լոնգո
Երաժշտությունը` Էննիո Մորրիկոնե
Մոնտաժող` Սիլվանո Ագոստի
Նկարահանվել են` Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ
 

Սինոփսիս

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն