Ժյուրի

FIPRESCI

Վերադարձ
 
Զավեն Բոյաջյան (Հայաստան)
Զավեն Բոյաջյան (Հայաստան)
Կինոգետ, թարգմանիչ, Հայաստանի Կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի` FIPRESCI-ի ազգային բաժանմունքի անդամ: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` գրական-գեղարվեստական քննադատություն մասնագիտացմամբ: 1993-ից Հայաս¬տանի Հանրային հեուստաընկերության “8 1/2" հեղինակային ծրագրով ներկայացնում է համաշխարհային կինոյի լավագույն նմուշները: Աշխատակցել է ՙԱնդրադարձ՚ շաբաթաթերթին, խորագրեր վարել ”Եթեր”, “TV ալիք”, “Հայաստանի Հանրապետություն”, ”8 1/2", “Ժամանակ Երևան” թերթերում: “Ազնավուրը կինոյում” (1993), “Ֆրանսուա Տրյուֆո” (1994) գրքերի համահեղինակն է: 1997-ին եղել է “Հայաստանի Հանրապետութուն” օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը: 2001-2006 թթ. պատրաստել է “Ազգ” օրաթերթի կինոյի էջը: 2003-ին արժանացել է “Մասնավոր հայացք” ՄԿՓ-ի մրցանակին` փառատոնի լավագույն լուսաբանման համար: 2002-ից համաշխարհային կինոյի լեկտորիումներ է անցկացնում Երևանի Նորարար-փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ): 2005-ից Հանրային հեռուստաընկերության կինոցուցադրումների և կրկնօրինակման բաժնի գլխավոր խմբագիրն է: Հայերեն է թարգմանել բազմաթիվ գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև Սարոյանի, Օսբորնի, Օլբիի, Փինթերի և այլոց գրական գործերը: 2006-ին եղել է ՙՄեկ կադր-մեկ րոպե՚ կինոփառատոնի ժյուրիի նախագահը: Հայաստանի պետական մրցանակի թատրոնի և կինոյի հանձնաժողովի անդամ է:
Կլաուս Էդեր (Գերմանիա)
Կլաուս Էդեր (Գերմանիա)
Ծնվել է 1939թ.-ին Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում: Սովորել է գերմանական գրականություն Շտուտ գարտի համալսարանում: Աշխատում է որպես կինոքննադատ 60-ական թթ.-րի կեսերից՝ ներառյալ ազ գային ռադիոյի համար (Bayerischer Rundfunk). Հեղինակել է մի շարք գրքեր, որոնց թվում՝ Անդժեյ Վայդա, Լուիս Բունյուել, Նիկիտա Միխալկով և Անդրեյ Կոնչալովսկի, Արտուրո Ռիպշտեյն, Իմ Քուոն-տաեկ, Նա գիսա Օշիմա, երկու գրքեր Ալեքսանդր Կլյու գեի հետ: Մյունիխի միջազ գային կինոփառատոնի ծրա գրերի պատասխանատուն է, բազում փառատոների խորհրդատու: Հանդիսանում է Կինոքննադատների միջազ գային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար (FIPRESCI) 1987թ.-ից: Նստատեղին` Մյունխեն, Գերմանիա:
Աննա Գերեբ (Հունգարիա)
Աննա Գերեբ (Հունգարիա)
Ծնվել է Բուդապեշտում 1951թ.-ին: Ստացել է ռուսերեն լեզվի և էսթետիկայի դիպլոմ Բուդապեշտի ELTE համալսարանում: Աշխատել է Հուն գարիայի ազ գային ֆիլմարխիվում որպես խորհրդային կինոյի մասնա գետ: Գրել և խմբա գրել է գրքեր խորհրդային ֆիլմերի և ֆիմլարտադրողների մասին: Հանդիսանում է այս թեմայով բազմաթիվ հոդվածների հեղինակ, ինչպես, օրինակ, Էյզենշտեյնի, Դովժենկոյի, Բարնետի, Ասկոլդովի, Նորշտեյնի, Իոսելիանիի և Փարաջանովի մասին: Վարել է Փարաջանովի և Սմոկտունովկսու հետ վերջին հարցազրույզներից մեկը: Կազմակերպել է Փարաջանովի գործերի և Էյզենշտեյնի նկարների ցուցահանդեսներ: Նկարահանել է հուն գարական պատմության և ռուսական արվեստի մասին մի քանի վավերա գրական ֆիլմեր
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն