Ժյուրի

FIPRESCI

Վերադարձ
 
Շեյլա Ջոնսթոն (Մեծ Բրիտանիա)
Շեյլա Ջոնսթոն (Մեծ Բրիտանիա)
Լոնդոնի Համալսարանական քոլեջի Սկեյդ գեղարվեստի դպրոցում Ռ. Վ. Ֆասբինդերի մասին գիտական թեզ պաշտպանելուց հետո Շեյլա Ջոնսթոնը դարձել է The Independent-ի հիմնադիր լրագրողը, 10 տարի այդ պարբերականում լուսաբանել կինոն: Այժմ գրում է արվեստի մասին Daily Telegraph-ի, The Independent-ի, The Scotsman-ի, Sight and Sound-ի և այլ հրատարակությունների համար: Կինոյի և փոփ մշակույթի մասին դասախոսություններ է կարդացել այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են Բրիտանական խորհուրդը, Բրիտանական կինոինստիտուտն ու Բաց համալսարանը եւ հավասարապես կիսում է իր զբաղվածությունը Լոնդոնի և Ֆրանսիայի միջեւ:
Սիրանույշ Գալստյան (Հայաստան)
Սիրանույշ Գալստյան (Հայաստան)
1991-ին ավարտել է ԵրՊի-ի (Ճարտարագիտական համալսարանի) տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1999-ին` ԵԹԿՊԻ-ի կինոգիտական բաժինը: 1995-ից կինոքննադատական հոդվածներով հանդես է գալիս հանրապետական թերթերում եւ ամսագրերում: Հրապարակումներ ունի նաեւ Հայաստանից դուրս: 1999-ից դասավանդում է «Կինոյի պատմություն» առարկան ԵԹԿՊԻ-ում, իսկ 2002-ից` ԵՊՀ-ում: 1998-ից` Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի, 2000-ից` Կինոքննադատների եւ կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի (FIPRESCI), իսկ 2007-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: 2001-ին մասնակցել է Լայպցիգի համալսարանում տեղի ունեցած «Ինքնության փոփոխության արտահայտությունը տեսողական արվեստներում» միջազգային գիտաժողովին` հանդես գալով հետխորհրդային շրջանի հայ կինոյի մասին «90-ականներ. գալիքի տագնապներ, գալիքի հույսեր» զեկույցով: 2003-ին ընդգրկվել է Սոչիի «Կինոտավր» միջազգային կինոփառատոնի FIPRESCI-ի ժյուրիի կազմում: Հեղինակ է վավերագրական ֆիլմերի սցենարների. «Ուղիներ» (ռեժ. Ա. Շահբազյան, 2000), «Հղիության արհեստական ընդհատում» (ռեժ. Լ.Գևորգյան, 2001), «Հավերժական գույնի գաղտնիքը. որդան կարմիր» (ռեժ. Ա.Շահբազյան, 2002), իսկ 2007-ին ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Ավելին, քան սեր» ֆիլմաշարի համար գրել է Արամ Խաչատրյանին նվիրված վավերագրական ֆիլմի սցենարը (ռեժ. Ա.Երիցյան): Հեռուստատեսությամբ ներկայացրել է կինոյին նվիրված հաղորդաշարեր` «Սինեմատոգրաֆ», «Ուշացած պրեմիերա»: 2002 թ. լույս է տեսել «Էջեր ուրիշի օրագրից» պատմվածքների ժողովածուն: Պատմվածքներից մի քանիսը տեղ են գտել 2003-ին ռուսերեն լեզվով հրատարակված «Современная армянская женская литература» ժողովածուում:
Ալին Թաշչյան (Թուրքիա)
Ալին Թաշչյան (Թուրքիա)
Ծնվել է Ստամբուլում 1969-ին: 1991-ին ավարտել է Ստամբուլի համալսարանի Զանգվածային լրատվամիջոցների ֆակուլտետը, ստանալով լրագրողի եւ հասարակության հետ կապերի մասնագիտացում, եւ աշխատանքի անցել "Միլլիեթ" հանդեսում: Նա ներկայումս աշխատում է որպես կինոքննադատ "Միլլիեթ" օրաթերթում եւ որպես "Միլլիեթիարվեստի տեսութուն" ամսագրի խմբագիր: 1994-ից 2006-ի մարտը աշխատել է ԹՌԹ 2 պետական հեռուստաընկերությունում որպես կինոքննադատ:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն